Ուկրաինան պատրաստ է մարել Ռուսաստանին ունեցած գազային պարտքը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Նավթոգազը» պատրաստ է մինչև մայիսի վերջ Ռուսաստանին փոխանցել մոտ 4 միլիարդ դոլար՝ պայմանով, որ կպահպանվի տարեսկզբին գործած ռուսական գազի գինը՝ հազար խորանարդ մետրի դիմաց 268.5 դոլար:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի փոխնախարար Իգոր Դիդենկոն: Նրա խոսքերով՝ իրենց առաջարկած գումարի չափը համապատասխանում է մատակարարումների համար «Գազպրոմին» Ուկրաինայի ընթացիկ պարտքի չափին:
Դիդենկոն հավելել է, որ «Նավթոգազը» արդեն իսկ «Գազպրոմից» ստացել է հունիսյան մատակարարումների համար կանխվճարային հաշիվը (1.66 միլիարդ դոլար), սակայն իրենք դեռ չեն պատրաստվում կանխավճար անել: