Բաժիններ՝

Եթե ուսուցիչը չհայհոյեր, «իրեն նորմալ պահեր», որևէ միջադեպ տեղի չէր ունենա. բողոքում են ազատազրկման դատապարտված անչափահասների հարազատները (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով խուլիգանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված, դատարանի դահլիճից կալանքի վերցված 17-ամյա երեք դպրոցականների հարազատներն ու դասընկերն այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ էին: Դպրոցականներից մեկի մայրը նշեց, որ եկել են կառավարություն՝ արդարության պահանջով. «Եկել, հասել ենք այստեղ, որ վերջապես տեսնենք՝ Հայաստանում օրենք ասված գործո՞ւմ է, թե՞ ոչ: Օրենսգրքում ուսուցիչների համար ուրիշ օրենք է գրված, հասարակ գյուղացիների համար ուրի՞շ»:

Կառավարության շենքի մոտ հավաքվածները պատմում էին, որ Վարդենիկ գյուղի ավագ դպրոցում ուսուցիչը հայհոյել է աշակերտին, ով կռվի է բռնվել ուսուցչի հետ և հարվածել նրան: Հարազատների խոսքով՝ դատարանի վճռով ևս կատարվածը որակվել է որպես խուլիգանություն, դատարանը դատապարտել է երեք անչափահաս տղաներին էլ՝ այն դեպքում, երբ նրանցից երկուսը «հաշտեցնող» են եղել: Հարզատները նշում էին նաև, որ եթե ուսուցիչը չհայհոյեր, «իրեն նորմալ պահեր», որևէ միջադեպ տեղի չէր ունենա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս