Իծաքար գյուղում կնոջը ննջասենյակի անկողնում խեղդամահ անելու մեջ մեղադրող երիտասարդը կամավոր ոստիկանություն է ներկայացել
Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ Մերուժան Հարությունյանը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է ոստիկանության բաժին: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 1-ին մաս):
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 12-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում տղամարդը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, արտաքին զննությամբ կնոջ պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: