Բաժիններ՝

Հացառատն «անկախություն» է պահանջում (տեսանյութ)

Այսօր կառավարության շենքի մոտ էին հավաքվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները՝ բողոքելով տեղական ինքնակառավարման մարմիններից և պահանջելով թաղամասն առանձնացնել քաղաքից ու գյուղական համայնքի կարգավիճակ տալ:

«1961թ. Հացառատ գյուղը միացրել են նախկին Կամո քաղաքին, հետո ուժեղ շինարարություն գնաց Կամոյում՝ դպրոց, մանկապարտեզ, արվեստի դպրոց, հիվանդանոց և այլն, իսկ Հացառատում՝ ոչինչ, մի բուժկետ էլ չկա: Հիմա էլ ոչինչ չի արվում, թեև հողի և մյուս հարկերը վճարում ենք: Դիմել ենք նախագահին, նախկին վարչապետին, մարզպետն է պատասխանել, թե Հացառատի համար ինչ գործեր են արվել, ինչքան գումար է ծախսվել, բայց ո՞ւր է, թող գան, ցույց տան, ոչ մի բան էլ չեն արել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հացառատի բնակիչ Նորիկ Գևորգյանը:

Ըստ նրա՝ Գավառ քաղաքը 30 հազար բնակիչ ունի, որից 12 հազարը Հացառատում է. «Ա´յ մարդ, քաղաքը թող մնա իր տեղը՝ քաղաք: Մեր ընկերներն են, մեր բարեկամները, մենք ուղղակի ուզում ենք առանձնանանք, մեր գլխի ճարը տեսնենք»:

Հացառատցիների 3 հոգանոց պատվիրակությանն ընդունեց ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Պատվիրակներից Դմիտրի Իսպիրյանը մեզ հայտնեց, որ փոխվարչապետը լսել է իրենց խնդիրը և պահանջներն ու խոստացել է 10 օրվա ընթացքում անձամբ գնալ Հացառատ, ուսումնասիրել հարցը և լուծում տալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս