Արա Բուդաղյան. ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը պարտվելու է, քանի որ նա Սուրիկ Խաչատրյանի թեկնածուն է. ԳԱԼԱ
Հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են ինքնաառաջադրված անկուսակցական, Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանը, «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Կարապետյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ, ՀՀԿ անդամ Վաչագան Ադունցը և ՀՀԿ անդամ Արա Բուդաղյանը, ով սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀԿ-ի թեկնածու Վաչագան Ադունցը, ում սատարում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, արդյոք առավելություն ունի՞, ասել է. «Ճիշտ հակառակը: Նա վայելում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորությունը, իսկ Գորիսի բնակչության մոտ հակառակ պրոցես է տեղի ունենում: Այսինքն, դա հօգուտ մեզ է եւ ի վնաս Վաչագան Ադունցի»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: