Դավիթ Շահնազարյան. «Ուորլիքի նախաձեռնությունը ԼՂ հիմնախնդրի արժանապատիվ կարգավորման վերջին հնարավորությունն է». «Առավոտ»
«Առավոտը» հարցազրույց է վարել արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահ հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանի հետ
– ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթից անմիջապես հետո Դուք հանդես եկաք աոաջին գնահատականներով՝ դրական որակելով թե ելույթի փաստն ինքնին, թե փաստաթղթի բովանդակային մասը։ Հայաստանից ու Ադրբեջանից արձագանքների պակաս չզգացվեց, ադեկվա՞տ էին դրանք։
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ «Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ» ելույթով մայիսի 7-ին ներկայացվել է ԱՍՆ պաշտոնական տեսակետը, իսկ մայիսի 12-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ հանդես եկան հայտարարությամբ և ճշգրիտ կրկնեցին համանախագահող երկրների նախագահների Լ՚ Աքվիլայի հայտարարության դրույթները։ Դեսպան Ուորլիքի ներկայացրած հավասարակշռված սկզբունքները որոշ նոր՝ մեզ համար ձեռնտու տարրեր են պարունակում և ամբողջովին համապատասխանում են ՀՀ-ի կողմից պաշտոնապես հայտարարված ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներին՝ պետք է միջազգայնորեն ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի ԼՂ բնակչության և սահմանների անվտանգութունը, ԼՂ-ն պետք է ունենա ընդհանուր սահման Հայաստանի հետ։
Հայաստանը պետք է նպաստի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցային գործընթացի ակտիվացմանը և հայտարարի, որ պատրաստ է Ուորլիքի սկզբունքների հիման վրա սկսել մեծ համաձայնագրի, «ճանապարհային քարտեզի» վրա աշխատանքները։ Այսպիսի քաղաքականույան որդեգրումն ու հետևողական իրականացումը Հայաստանի և ԼՂ-ի համար նորից ռուսական կայսրության կազմում հայտնվելուց խուսափելու թերևս վերջին հնարավորությունն է։
Այլընտրանքը կլինի արդեն իսկ հայտարարված պուտին-դուգինյան ոուսական ծրագիրը, ըստ որի՝ Մոսկվան դաոնում է ԼՂ հիմնախնդրի միակ կարգավորող՝ չեզոքացվում է ԵԱՀԿ ՄԽ-ի ձևաչափը, և Հայաստանի փոխարեն ՌԴ-ն է բանակցում Ադրբեջանի հետ։ ՌԴ-ն Ադրբեջանին արդեն ներկայացրել է իր այդ աոաջարկները՝ հրաժարվել Արևմուտքի հետ քաղաքական, էներգետիկ սերտ համագործակցությունից, վերադառնալ ռուսական քաղաքական և տնտեսական վերահսկողության տարածք, համաձայնվել ոուսական ոազմական ներկայությանն Ադրբեջանում (սա ՌԴ-ի թիվ 1 նպատակն է), և դրա դիմաց Մոսկվան պատրաստ է Բաքվին հանձնել ԼՂ-ն ու ԼՂ-ի շուրջ բոլոր տարածքները։
Կրեմլի այս պլանները Պուտինի նեոկայսերական քաղաքականության շրջանակներում են ԼՂ հակամարտությունում առաջացրել են նոր իրավիճակ և լուրջ սպառնալիք հակամարտության բոլոր կողմերի՝ ԼՂ-ի, Ադրբեջանի և Հայաստանի շահերի դեմ։ Չի բացառվում, որ պաշտոնական Բաքուն դա գիտակցում է, և գուցե դրանով էր պայմանավորված ԱԳ նախարար Մամեդյարովի արձագանքը, որով նա ոչ միայն շեշտեց, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել դեսպան Ուորլիքի նշած սկզբունքների հիման վրա, այլև պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանը համաձայն է միջազգային խաղաղապահ գործողություններին, ինչին մշտապես դեմ է եղել Իլհամ Ալիևի իշխանությունը։ Ադրբեջանն, ըստ էության, ընդունելով Ուորլիքի աոաջարկները՝ փոխեց մինչ այս ունեցած իր դիրքորոշումը՝ վերականգնել Status quo ante bellum (մինչ պատերազմը գոյություն ունեցող իրավիճակ), որով Բաքուն համարում էր, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանին վերադարձնի այն, ինչ կորցրեյ է Ադրբեջանը իր իսկ նախաձեռնած պատերազմում։
– Ո՞րն է ավելի ձեռնտու մեզ՝ Ուորլիքի նախաձեռնությունը, թե՞ 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը։
– Ուորլիքի նախաձեռնությունը և 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու մոտեցումները։ Բայց անհնար է փորձագիտական մակարդակով համեմատել լրիվ տարբեր իմաստ ունեցող՝ սկզբունքներ/տարրեր և համաձայնագիր, ինչպես նաև տարբեր նպատակների ուղղված փաստաթղթեր՝ «կարգավորման ուղիներ» և «զինված հակամարտության դադարեցում»։ 1997-ին եոանախագահները հակամարտության 3 կողմերին ներկայացրել էին ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման սկզբունքներ, այլ ամբողջական փաստաթուղթ՝ «Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման համաձայնագիր» ամբողջական հաձաձայնագրի տեքստի հետ, որը զինված հակամարտության դադարեցում էր նախատեսում, այլ ոչ թե կարգավորում։ Ուորլիքի նախաձեոնության և 1997-ի «փուլ առ փուլ» տարբերակի վերաբերյալ մասնագիտական համեմատություն հնարավոր կլինի կատարել Ուորլիքի նախաձեռնության հիման վրա ստեղծվի համաձայնագիր, այսինքն՝ «ճանապարհային քարտեզ», որտեղ արդեն պետք է լինեն շատ կոնկրետ ձևակերպումներ, ժամանակացույց։ Դա լուրջ, բարդ ու շատ պատասխա նատու բանակցություններ են, մանրակրկիտ ձևակերպամներ, քանի որ «սատանան մանրուքների մեջ է»։
– Բայց Ուորլիքին քննադատողները նշում են, որ «Status quo-ն պետք է պահպանվի», և «ոչ մի թիզ հող չպետք է զիջենք»…
– Հատկանշական է, որ Status quo պաշտպանողները, որոնք հարձակվել են Ուորլիքի նախաձեռնության վրա, որևէ արձագանք չտվեցին, երբ նույն բանն ասում էր ՌԴ-ն, մասնավորապես՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, երբ անցյալ տարի մայիսին նշեց, որ Status quo-ն անընդունելի է բոլորի համար», որ Status quo-ի պահպանումը նշանակում է ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի չլուծված լինելը։ Ընդդեմ Ուորլիքի ներկայացրած նախաձեռնության հակափաստարկ է բերվում, թե չի կարելի փոխել ստատուս քվոն՝ այն դեպքում, երբ ՌԴ-ն հայտարարել է , որ բացառապես ինքը կարող է փոխել ստատուս քվոն, երբ դա իրեն ձռնտու լինի։
Պարզաբանեմ՝ Status quo-ն ոչ միայն շփման գիծն է, այլև տվյալ պահի ամբողջական փաստացի իրավիճակր՝ իր բազմաթիվ բաղադրիչներով, որոնք անընդհատ փոխվել և փոխվում են։ Նշեմ մի քանիսը, որոնք, կարծում եմ, որոշիչ են։ Առաջինը՝ ռազմական հավասարակշռությունը, որ վաղուց սկսել է խախտվել հօգուտ Ադրբեջանի՝ հիմնականում հենց ՌԴ-ի ջանքերով, և այդ գործընթացը ոչ միայն շարունակվելու է, այլև ընդլայնվելու է, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի համար հանդիսանամ է սպառազինությունների մատակարարման թիվ մեկ գործընկերը։ Հաջորդը տնտեսական գործոնն է. որևէ կերպ չի կարելի համեմատել Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական վիճակը հիմա և 15 տարի աոաջ, այն անընդհատ փոփոխվում է՝ հօգուտ Ադրբեջանի։
Երրորդը՝ աշխարհաքաղաքական բալանսը տարածաշրջանում էապես փոխվել է ի վնաս մեզ՝ հատկապես սեպտեմբերի 3-ից հետո, երբ պաշտոնական Երևանը մեկ օրում եվրոպական ինտեգրացիայից շրջադարձ կատարեց դեպի ՌԴ-ի Մաքսային միության և Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերը փաստացի հանձնեց Կրեմլին։ Մինչդեո որքան էլ ցավալի լինի նշելը՝ Ադրբեջանը բավական ինքնուրույն և բազմակողմանի արտաքին քաղաքականություն է վարում։ Արտագաղթի տեմպերով Հայաստանը նույնպես անցնում է Ադրբեջանին, որտեղ բնակչության թիվը, ի տարբերություն Հայաստանի, աճում է։ էներգետիկ անվտանգության հարցում ՝ Հայաստանի էներգետիկ ողջ համակարգը տնօրինում է ՌԴ-ն, մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն իր էներգետիկ անվտանգությունն է ապահովել, այլև բազմաթիվ երկրների էներգետիկ ոլորտները կախված են Ադրբեջանից։ Հաջորդ գործոնը՝ միջազգային ասպարեզում Հայաստանի ազդեցությունն էապես նվազել է՝ հատկապես սեպտեմբերի 3-ից հետո։ Իսկ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում, որ մեծացնի իր ազդեցությունը, և շոշափելի արդյունքների է հասել։ Մենք միջազգային հանրության համար Պուտինի նեոկայսերական քաղաքականության մաս ենք։ Այնպես որ՝ Status quo-ն փոխվում է անընդհատ և՝ ոչ հօգուտ մեզ, և ավելի ճիշտ կլինի, որ հայտարարեն, թե չեն ցանկանում որևէ կարգավորում ընդհանրապես, այլ ոչ թե անվերջ կրկնեն՝ «Status quo-ն պետք է պահպանվի», ինչը ձեոնտու է Մոսկվային և Հայաստանի ՀՀԿ-ԲՀԿ իշխանական քրեաօլիզարխիկ համակարգին։
«Status quo-ն պետք է պահպանվի» պատրվակով Ռոբերտ Քոչարյանը 1998թ. պետական հեղաշրջմամբ զավթեց իշխանությունը և մերժեց ԵԱՀԿ ՄԽ-ի «փուլ առ փուլ» աոաջարկր, որպեսզի միաձուլի օլիգարխիան և իշխանությունը, կողոպտի ժողովրդին, և ինքն էլ դաոնա մի քանի միլիարդ դոլարի ունեցվածքի տեր։ Իսկ «ոչ մի թիզ հող»–ի կողմնակիցների ճնշող մեծամասնությունն այն ուժերն ու անձինք են, որոնց համար Մոսկվայի ներկայիս քաղաքականութանը, քրեական օլիգարխիայի և սեփական շահերը գերակայում են Հայաստանի ու ԼՂ-ի շահերին։ 1998թ. հեղաշրջման արդյունքում իշխանությունը զավթած ուժերը ԼՂ կարգավորման գործընթացում Քոչարյանի ու Օսկանյանի գլխավորությամբ աոնվազն երեք ծանր հարված են հասցրել հայկական շահերին։ Աոաջինը՝ ԼՂ-ն, որը միջազգայնորեն ընդունված բանակցային և կարգավորման կողմ էր, հեոացվեց բանակցությունների սեղանից։
Երկրորդը պետական հանցագործություն էր. Հայաստանը, ինչպես նաև ԼՂ-ն, պաշտոնապես համաձայնեցին համանախագահների աոաջարկած ՝ «ընդհանուր պետության» առաջարկին, որով թե ԼՂ-ն, թե բոլոր «գրավյալ տարածքները» անցնում էին Ադրբեջանի վերահսկոդաթյանը, և ԼՂ-ն Ադրբեջանի հետ կազմում էր մեկ ընդհանուր պետություն։
Երրորդը՝ Քոչարյանն ու Օսկանյանը նախաձեռնեցին տարածքների փոխանակման տարբերակ՝ ի հաշիվ Հայաստանի տարածքների։ «Ոչ մի թիզ հող»-ի այդ կողմնակիցները ոչ միայն որևէ բողոք չեն հայտնել այն ժամանակ, այլև պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի վերոնշյալ հանցավոր նախաձեռնությունները։ Պետք է հստակ գիտակցել, որ ընտրությունը ոչ թե տարածքներ հանձնելու և Status quo պահպանելու միջև է, այլ արժանապատիվ խաղաղության, Հայաստանի պետականության ու ինքնիշխանության պահպանման, Լեռնային Ղարաբաղի անվտանգության և անկախության ապահովման և մյուս կողմից՝ քրեաօլիգարխիկ կոռուպցիոն համակարգի հավերժացման, Հայաստանը ռուսական կայսրության մաս դարձնելու, Կրեմլի համար Բաքվի հետ աոևտրում ԼՂՀ-ն առարկա դարձնելու միջև։
Էմմա Գաբրիելյան
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։