Բաժիններ՝

ԱՄՆ-ը սպառնում է դադարեցնել Ռուսաստանում ներդրումներ անելը

ZN.UA-ի փոխանցմամ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հատվածային պատժամիջոցները գլխավորապես կդրսևորվեն ամերիկյան ընկերությունների կողմից նոր ներդրումներ անելուց հրաժարվելու տեսքով:

Նուլանդը մանրամասնել է, որ ամերիկյան ընկերությունները մասնավորապես կարող են դադարեցնել ներդրումներ անել Ռուսաստանի էներգետիկ, ֆինանսական ու պաշտպանական ոլորտներում: Նուլանդն ընդգծել է, որ ամերիկյան կողմը դեռ խոսում է նման հնարավորության մասին՝ որպես զսպման միջոց, սակայն հուսով է, որ ստիպված չի լինի գնալ այդպիսի քայլի.

«Ռուսաստանը կախված է այն եկամուտներից, որոնք նա ստանում Եվրոպայից՝ նրան մատակարարած նավթի ու գազի դիմաց: Ռուսաստանը եվրոպական շուկայից կախում ունի 50 տոկոսով, մինչդեռ եվրոպացիները ռուսական շուկայից կախում ունեն ընդամենը 9 տոկոսով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս