Երեխաներս արդեն սովոր են քաղցին. Չորս անչափահասների մայրը չգիտի՝ էլ ում դիմի
Չորս անչափահաս երեխաների մայրն արդեն ոչ մի կառույց չի թողել՝ դիմելու համար: YerevanNews.am կայքն անդրադարձել է Կարինե Սարգսյանի խնդրին, հույս ունենալով, որ այս խնդրին կարձագանքեն պատկան մարմինները կամ մարդիկ, ովքեր պարզապես կցանկանան ձեռք մեկնել այս ընտանիքին:
Բանն այն է, որ ընտանիքը մինչ 2003 թվականը, ապրելով ԼՂՀ-ի Հադրութ գյուղում, որպես կացարան ունեցել է ընդամենը պետական անասնագոմ, որն էլ, ինչպես նշում է տիկին Կարինեն, պատճառ է դարձել այն բազում հիվանդություններին, որոնցով այժմ տառապում են անչափահաս երեխաները: Արդեն 2003թ-ին Կարինե Սարգսյանի ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ էլ գլուխ են բարձրացրել նրանց խնդիրները՝ այդ թվում ամուսնու մահը:
Ընտանիքի երեխաներից երկուսն ունեն առողջական խնդիրներ ու սիստեմատիկ դեղերի կարիք:
Կարինեի որդին վերջերս պետպատվերի շրջանակներում վիրահատվել է «Անեմիա» հիվանդության պատճառով:
Սակայն ինչպես նշում է տիկին Կարինեն դեղորայքի ու սննդի բացակայության պատճառով երեխաներն արդեն կուրություն են ձեռք բերում:
«Տուն չեմ ուզում գնալ, որ չնայեմ նրանց դեմքին, որովհետեւ արդեն չեմ կարողանում ասել, որ դարձյալ քաղցած են մնալու: Միակ արժեքավոր բանը, որ ունեմ այս մատանին է, որը կրում եմ՝ հիվանդ որդիս է գնել Վերնիսաժից ինձ համար ու տան հեռուստացույցը, բայց ամեն անգամ, երբ ցանկանում եմ դուրս տանել, երեխաները կախվում են թեւերիցս ու խնդրում են, որ գոնե թողնեմ զբաղմունքի միակ միջոցը»,- նշում է տիկին Սարգսյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: