Թուրքիան Ջուլանիի միջոցով ստիպեց, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը, դրոշը, գերբը, բանակի սպառազինությունը…սակայն առերևույթ ցույց տրվեց, որ իբր դա Սիրիայի ժողովրդի արդար պահանջն էր․ Սեմերջյան

Առաքել Սեմերջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամենօրյա թոհուբոհի մեջ հնարավոր է չնկատել, թե ինչպես է փոխվել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր թույլ հարևանների նկատմամբ:

Թուրքիան այսպես կոչված իր «մեծահոգի պետության » իմիջի կերտման ճանապարհին արդեն խուսափում է ուղիղ ցեղասպանություններից, ինչպես նաև իր դրոշի ներքո այլ երկրներ ներխուժումից, դրա փոխարեն նախընտրելով տեղի իշխանություններին «թուրքացնելով» ու ծառայեցնելով իր նպատակին:

Երբ նայում ես ինչպիսի իշխանություններ են «ձևավորվել» Սիրիայում, հասկանում ես, թե ինչպես է հնարավոր մարդը լինելով տվյալ երկրի քաղաքացի, ամբողջությամբ սպասարկի թուրքական շահերը:

Այդ սպասարկման համար Թուրքիային անհրաժեշտ էր, որ տվյալ դեպքում այդ երկրի ղակավար Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին լինի ամբողջությամբ վարկաբեկված, նախկինում պարտված, որպեսզի Թուրքիան կարողանար նրան լիովին կառավարել:

Նա նախկինում Ալ Քաիդայի մաս կազմող «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը ղեկավարն էր ում «հայրենասիրական» գործողությունների պատճառավոր Սիրիայում հազարավոր զոհեր են եղել, ու Թուրքիային պետք էր հենց այդպիսի ղեկավար, որ, եթե նրա մտքով, իսկ անցկացնի որևէ ինքնուրույն քայլ անել, նրա դիմաց դրվեն տվյալ անձի «լիովին վարկաբեկված» անցյալը:

Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Ջուլանիի միջոցով ստիպեց, որ Սիրիան փոխի իր սահմանադրությունը, դրոշը, գերբը, բանակի սպառազինությունը…սակայն առերևույթ ցույց տրվեց, որ իբր դա Սիրիայի ժողովրդի արդար պահանջն էր:

Թուրքիան տասնյակ սիրիացի ռազմագերիներ է պահում իր երկրում, ովքեր հազարավոր ցուցմունքներ ու վկայություններ են տվել Ջուլանիի դեմ, ու եթե հանկարծ Ջուլանին իրեն «խելոք չպահի» այդ ամենը կհրապարակվի և Ջուլանին կարժանանա իր «արժանի» պատժին իր գործած իրական հանցագործությունների համար:

Միաժամանակ Թուրքիան թույլ է տալիս Ջուլանիին շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ, իբր դեմոկրատ լիդեր ներկայանալու համար և գովաբանել Էրդողանի գիրքն ու նրա վարած քաղաքականությունը:

Նույնիսկ Ջուլանին Թրամփը ընդունեց՝ ստանալ վերջինիս կոմպլիմենտը, թե ինչ համարձակ տղա է նա ով կարողացավ երկրին «խաղաղություն» բերել, սակայն բոլորն էլ գիտեն, որ նա ընդամենը Էրդողանի խաղալիքն է, որը հիմնականում օգտագործվում է տարածաշրջանի մյուս գերտերություններ՝ Ռուսաստանի ու Իրանի դեմ:

Պատահական չէր, որ իշխանության գալուց անմիջապես հետո նա երկիրը «մաքրեց» իրանական ու ռուսական ուժերից միայն մի փոքրիկ ռուսական ռազմաբազա թողնելով Լաթաքիայի մոտ գտնվող Հմեյմիմ քաղաքում, իսկ մնացած ռուսական ուժերին դուրս քշելով երկրի տարածքից, որոնք լավ կամ վատ ապահովում էին երկրի կրոնական փոքրամասնությունների ու մեծամասնության միջև եղած բալանսը:

Առաջին գործը, որ արեց Ջուլանին իշխանության գալուց հետո, նա բոլոր առանցքային պաշտոններին նշանակեց թուրքական հատուկ ծառայությունների տակ գտնվող անձանց, իսկ նրանց հակառակորդներին պիտակավորեց իրանական ու ռուսական գործակալներ:

Կարելի է ասել Ջուլանին երկիրը ղեկավարում է հիմնական երկու «ուժերի» միջոցով՝ թուրքիայի հատուկ ծառայությունների և այսպես կոչված «ժեխի», որը պատրաստ է քսի տալու պարագայում ոտքի կանգնել ու «պայքարել» նախկին ռեժիմի մնացորդների դեմ, տվյալ դեպքում ալավիտների, ովքեր վաղուց քաղաքականապես ոչնչացված են, սակայն նրանց անունը պետք է պայքարի իմիտացիա ստեղծելու համար:

Եթե ավելի ուշադիր ենք նայում, այս կոնտեքստում ամենակարևոր դերակատարը ոչ այնքան թուրքական հատուկ ծառայություններն են, այլ այն խառնամբոխը, որը ուղղորդվում է նրանց կողմից ու այդ ժեխին թվում է, որ այդ ամենը նա անում է երկրում այսպես կոչված «խաղաղություն ու կայունություն» հաստատելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30