ԼՂ-ի խնդրի կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ-ի առաջնահերթությունների թվում. Ֆյուլե

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունների թվում: Այս մասին The Business Year: Azerbaijan – 2014 պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Նրա խոսքերով՝ ԵՄ-ն ամբողջովին աջակցում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորումը պայմաններ կստեղծի անվտանգ ու կայուն ապագայի համար և Հարավային Կովկասի տարածաշրջանին կօգնի ի ցույց դնել իր ողջ պոտենցիալը՝ որպես Եվրոպայի ու Ասիայի միջև կամուրջ:

ԵՄ-ին մտահոգում է կարգավորման գործընթացում կոնկրետ առաջընթացի բացակայությունը: Տվյալ համատեքստում մենք ողջունում են նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, և գոհ ենք բարձր մակարդակի հանդիպումների անցկացման վերսկսմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերի կապակցությամբ»:

Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ը հակամարտող կողմերին կոչ է անում մեծացնել ջանքերը՝ Մադրիդյան սկզբունքներով համաձայնագրի հասնելու համար: Ֆյուլեի խոսքերով՝ ԵՄ-ին մտահոգում են նաև շփման գծում գրանցվող լուրջ միջադեպերը և գործածվող հռետորիկան, որոնք հանգեցնում են լարված իրավիճակի առաջացման:

Ֆյուլեն հակամարտող կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և զերծ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են բացասաբար ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Տեսանյութեր

Լրահոս