Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ի դեմ կիբեռհարձակումը կարող է օգտակար լինել ԱՄՆ-ի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշնային կառավարության դեմ վերջերս իրականացված կիբեռհարձակումը կարող է օգուտ բերել՝ չնայած այն հանգամանքին, որ հաքերները հասանելիություն են ստացել ՀԴԲ-ի՝ քրեական տվյալներ պարունակող համակարգին։

Վերջին հարձակումն ուղղված էր ՀԴԲ-ի Քրեական տեղեկատվության ազգային կենտրոնի (NCIC) դեմ։

«Հնարավոր է՝ իմանանք այն, ինչ այլապես երբեք չէինք իմանա», — ասել է Թրամփը՝ հավելելով, որ փորձում է «իրավիճակին դրական կողմից նայել»։

Խոսելով համակարգ ներթափանցման հնարավոր հետևանքների մասին՝ Թրամփը հիշատակել է այն հետաքննությունները, որոնք ինքն անվանում է «ռուսաստանյան խաբեություն» և «ուկրաինական խաբեություն», ինչպես նաև հայտարարել է, որ հարձակումը կարող է օգնել ավելին իմանալ ընտրակեղծիքների ենթադրյալ դեպքերի մասին։

Միաժամանակ որևէ տվյալ չի ներկայացվել այն մասին, որ գողացված տեղեկությունները կապված են այդ թեմաների հետ։

Սա վերջին շրջանում ՀԴԲ-ի դեմ իրականացված առաջին լուրջ կիբեռհարձակումը չէ։ Սեպտեմբերին հաքերները հասանելիություն էին ստացել բյուրոյի հազարավոր աշխատակիցների, ինչպես նաև դաշնային դատախազների գրասենյակներում աշխատող՝ Արդարադատության նախարարության զգալի թվով աշխատակիցների անձնական տվյալներին։

Վերջին օրերին երրորդ կողմ հանդիսացող ծառայություններ մատուցողների միջոցով իրականացված հարձակումներից տուժել են նաև Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամը և JPMorgan Chase բանկը։ Արդյունքում բացահայտվել են նվիրատուների և հաճախորդների տվյալները։

Միաժամանակ ԱՄՆ-ում մի շարք խափանումներ են տեղի ունեցել պետական և մասնավոր համակարգերի աշխատանքում, որոնք անդրադարձել են Microsoft-ի, Apple-ի, Դաշնային ավիացիոն վարչության և Ազգային անվտանգության գործակալության վրա։ Այս միջադեպերը մտահոգություն են առաջացրել օրենսդիրների շրջանում, որոնք մտավախություն ունեն, որ կատարվողի հետևում կարող է լինել ավելին, քան պատահական տեխնիկական անսարքությունները։

Ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ խափանումներից շատերը կապված էին ներքին թարմացումների և խոցելիությունների վերացման հետ։

Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովում լսումների ժամանակ կոնգրեսական Նիք Լալոտան կասկած է հայտնել, որ կատարվողը կարելի է բացատրել զուգադիպություններով։

Կիբեռանվտանգության շուրջ աճող մտահոգության ֆոնին հինգշաբթի հրաժարական է տվել Կիբեռանվտանգության ազգային վարչության տնօրեն Շոն Քերնքրոսը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, նրա հեռացումը տեղի է ունեցել Սպիտակ տան ճնշման ֆոնին։ Ավելի ուշ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Քերնքրոսին բավարար չափով կոմպետենտ չէր համարում այդ պաշտոնի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30