YouTube-ը շուրջ 3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ դպրոցական շրջաններին՝ աշակերտների հոգեկան առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքների պատճառով
Google-ին պատկանող YouTube տեսահարթակն ավարտում է ԱՄՆ դպրոցական շրջանների պահանջների կարգավորման վերաբերյալ բազմամիլիարդանոց համաձայնագրի նախապատրաստումը։ Դպրոցական շրջանները ընկերությանը մեղադրել են կախվածություն առաջացնող հարթակ ստեղծելու մեջ, որը վնասում է աշակերտների հոգեկան առողջությանը, գրում է Bloomberg-ը։
Գործակալության իրավիճակին ծանոթ աղբյուրների տվյալներով, YouTube-ը սկզբունքային համաձայնության է հասել ամբողջ երկրի հազարավոր դպրոցական շրջաններին շուրջ 3 մլրդ դոլար վճարելու շուրջ։
Եթե համաձայնագիրը կնքվի այս պայմաններով, այն կդառնա ԱՄՆ պատմության մեջ որևէ ընկերության կողմից դպրոցական շրջանների պահանջների կարգավորման ամենախոշոր համաձայնագիրը։

