Սովետի զոհերը. «Առավոտ»

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.

Շատ հաճախ մարդիկ փորձում են հաշվել տարատեսակ դժբախտ առիթների ժամանակ զոհված մարդկանց թիվը: Պատմաբաններ, ժողովրդագիրներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ… տարբեր մասնագիտության մարդիկ ամեն մեկն իր առջև դրված խնդրից ելնելով՝ տարբեր հաշվումներ ու եզրահանգումներ են անում:

Օրինակ` այսքան միլիոն մարդ զոհվեց հայրենական պատերազմի ժամանակ, և մոլորակը փրկվեց ֆաշիզմից, այսքան հազար մարդ զոհվեց Հերոսիմա և Նագասակի քաղաքներում` Ամերիկան, անմեղ մարդկանց կյանքը կործանելով, աշխարհին ցույց տվեց ատոմային ռումբի պրակտիկ ուժը, կամ այսքան հազար մարդ զոհվեց 88-ի երկրաշարժի ժամանակ, իսկ անորակ շինարարության ոչ մի պատասխանատու չպատժվեց և այլն:

Հաշվարկների թվերն ու դրանցից բխեցվող եզրահանգումներն ըստ նպատակների կարող են բավականին տարբեր լինել, և որքան պատմական անցքը հնանում է, այնքան աճում են թվային տարբերություններն ու դրանցով արվող անալիզները:

Սակայն որքան էլ բարձր ու հանճարեղ լինեն այս հաշվող մասնագետները, որոշ տիրույթներ կան, որտեղ ուղղակի անհնար է հաշվել զոհերի թիվը: Այսպես` Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ողջ պատմական գոյության ընթացքում տարբեր ազգերից միլիոնավոր մարդիկ են զոհվել, որոնց թիվն անհնար է հաշվել:

Խոսքն ամենևին ստալինյան ռեպրեսիաների ժամանակ կամ դրանից առաջ ու հետո նույն մոտիվներով զոհված անմեղ մարդկանց մասին չէ: Մեծ հաջողությամբ կարելի է այս լուսահոգիների համար էլ մի հավաքական թիվ գտնել ու ցանկացած բխեցում անել` ըստ այդ թվի, և այդպես էլ արվում է:Խոսքն այն բազմամիլիոն զոհերի մասին է, որ ողջ-առողջ ապրում են մեր կողքին, բայց ինչ-որ ժամանակ մահացել է նրանց մարդկային տեսակը:

Ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս