Բաժիններ՝

Սիրիան կարող է վերածվել «երկրորդ Աֆղանստանի». Սիսի

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նախագահի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հայտարարել է, որ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա:

Դրա հետ կապված՝ Սիսին ԱՄՆ-ին կոչ է արել այդ հարցում աջակցել Կահիրեին. «Եգիպտական բանակը ներկայումս կարևոր գործողություններ է իրականացնում Սինայի թերակղզում, որպեսզի թույլ չտա դրա վերածումն ահաբեկիչների բազայի, որը կսպառնա Եգիպտոսի ու հարևան երկրների անվտանգությանը:

Մեզ անհրաժեշտ է ամերիկացիների աջակցությունն ու նրանց տեխնիկան՝ ահաբեկչությանը հակազդելու համար»: Սիսին համոզվածություն է հայտնել, որ Արևմուտքը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի աշխարհում ծայրահեղականության տարածման վրա.

«Մի օր դա անխոսւափելիորեն կառնչվի նաև ձեզ»: Սիսին զգուշացրել է, որ Սիրիան կարող է դառնալ «երկրորդ Աֆղանստան». «Չափազանց կարևոր է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը, հակառակ դեպքում Սիրիան կվերածվի երկրորդ Աֆանստանի, ինչը, հազիվ թե, շահավետ կլինի տարածաշրջանում Արևմուտքի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս