Բաժիններ՝

Աղետի գոտի այցելած Էրդողանը նետվել է իրեն զայրացրած քաղաքացու վրա (տեսանյութ)

Թուրքական Yurt թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին երեկ բողոքներով են դիմավորել Սոմայի շրջանում, ուր ածխահանքի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 280 մարդ:

Էրդողանի թիկնազորը փորձել է վարչապետին հեռացնել դեպի մոտակա սուպերմարկետ, սակայն ճանապարհին Էրդողանը նետվել է իրեն զայրացրած ցուցարարներից մեկի վրա՝ գործի դնելու համար բռունցքները:

Թերթն ընդգծում է, որ դեպքի վայրում գտնվել է 3000 ոստիկան, հատուկ ծառայությունների տասնյակ ներկայացուցիչներ, որոնք պետք է ապահովեին Էրդողանի անվտանգությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս