Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.46-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:
Վերջին երկու օրերին ով չի ալարում՝ գրում է «ՍԱՍ» սուպերմարկետում վաճառվող ապխտած կոկորդիլոսի մասին։ 380 հազար դրամով վաճառվող ապխտած գիշատիչը դարձել է լրատվական թողարկումների և ֆեյսբուքյան ստատուսների թեմա։
Մենք շատ ակտիվ աշխատում ենք Եվրոպայի հետ ոչ վիզային հաղորդակցության մասին փաստաթղթի ստորագրման վրա:
Ես կարծում եմ, որ դա կլինի շատ լավ քայլ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար:
Վարդենիկի ավագ դպրոցի 12-րդ դասարանի հեռացված աշակերտները, նրանց ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 19-ին եկել էին կառավարության մոտ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ հեռացնել ուսուցչին ու դպրոցի տնօրենին։
Արևմուտքը շարունակում է աշխատել Հայաստանի իշխանության հետ, քանի որ քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի ուժեր, ովքեր ունեն հանրային լայն աջակցություն, և որոնք իշխանությունից տարբերվող մոտեցումներ են առաջարկում: Քանի դեռ նման ուժեր չկան, արևմտյան երկրները շարունակելու են աշխատել իշխանության հետ:
Յանուկովիչի գլխավոր դժգոհություններից մեկը եղել է այն, որ ԵՄ-ը չի առաջարկել բավականաչափ ֆինանսական աջակցություն:
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԲՈՀ նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը, ով Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր։
Վլադիմիր Պուտինն հայտարարել է, որ Ռուսաստանը չի փորձել Սնոուդենից իմանալ ամերիկյան հատուկ ծառայությունների ռուսական ուղղվածության մանրամասները:
Երեկ քաղաքական էլիտան Ստեփանակերտի ճանապարհին էր։ Շատերը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին՝ խոսելն «անհարմար» է, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը մուննաթ եկավ, թե ի՛նչ հարց կա, որ «էս օրով սենց ուպոռնի զանգում ես»։
Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»։
Հին անձնագրերն ուժի մեջ կլինեն մինչև ժամկետի ավարտը, սակայն դրանց ժամկետը լրանալուց հետո բոլոր քաղաքացիները պետք է ձեռք բերեն արդեն նոր կենսաչափական անձնագիր:
Երեւանում ամուսինը բռնությունների սպառնալիքի ներքո ստիպել է կնոջը մարմնավաճառությամբ զբաղվել մի շարք տղամարդկանց հետ եւ դրա դիմաց ստանալ որոշակի գումար: Կինը 23 տարեկան է, ապրում են Նոր Նորքում:
Մայրաքաղաքում առատ ձյան տեղումներից հետո շարունակվում են մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները։ Գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մայթերից մաքրում են կուտակված ձյունը։
«Երբ տեսնում էին, որ երեք զինվորներս խաբում ենք իրենց, տարբեր բաներ ասում, այդ ժամանակ դաժան ծեծում էին մեզ։ Ձեռքների տակ ինչ ընկներ, դրանով խփում էին»։
Իր եղբոր ունեցվածքը, ըստ Ռուբեն Մկրտումյաևի, կտրուկ սկսել է ավելանալ՝ սկսած 1998 թվականից, երբ նա նշանակվեց ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։
Ռուսաստանը ցանկացել է օգնել դժվարին իրավիճակում հայտնված եղբայրական երկիր Ուկրաինային ու նրա եղբայրական ժողովրդին:
«Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։ Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես։ Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների։ Փաստացի դա այդպես է»։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը, ով զբաղվում է քրեական գործերով, կալանավայրերում ռեֆորմների, փոփոխությունների ականատես չի եղել: Այս մասին նա այսօր ասաց «Մարդու իրավունքների պաշտպանության վերահսկման մեխանիզմների զարգացման նպաստումը ներպետական և միջազգային ատյաններում» զեկույցի հրապարակման ընթացքում:
Բարձր մրցակցության պայմաններում Վրաստանում այս տարի մեկ կիլոգրամ մանդարինի շուկայական արժեքը կազմում է 35-45 տարի (մոտ 0.24 դոլար):
Երեկ «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվել է, թե պրն Խաչատրյանը «սեքսի մասին» նախարարի խորհուրդները փոխանցե՞լ է իր համագյուղացիներին։
Փոխվել է Վրաստանի կառավարության հռետորիկան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ պարզվել էր, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE 0129 AC եւ «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ 45-ամյա Ա.Ա.) 07 ՕՕ 154 համարանիշի ավտոմեքենաները:
Ի՞նչ երաշխիք պիտի ունենա մասնակից քաղաքացին, որ տարիներ անց իր պարտադիր կուտակումները կենսաթոշակի տեսքով հետ կգան իրեն: Ի՞նչ երաշխիք կա, որ տարիներ անց այս մասնավոր ընկերությունները չեն սնանկանա կամ չեն լուծարվի և հազարավոր քաղաքացիների չեն կանգնեցնի փաստի առաջ:
Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին մեղադրվել է օտար կազմակերպությունների հետ դավադրության մեջ մտնելում՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով:
ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի մոտ, Ֆրանսիայից վերադառնալիս ինքնաթիռում ճնշման խնդիր է առաջացել: Հենց օդանավակայանից նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սա ո՛չ բռնցքամարտ է, ո՛չ էլ ըմբշամարտ, և անգամ՝ աճուրդ, երբ մրցում են, թե ով կվճարի ավելի բարձր գին:
Դեկտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրում ավտովթարի հետեւանքով մահացածը Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Կարապետյանն է։
Բադավին ընդգծել է, որ եգիպտացիները երախտապարտ կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա դառնա նոր Սահմանադրության ընդունումից հետո Եգիպտոս այցելած առաջին նախագահը:
D-8-ի անդամ երկրներն են Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը, Նիգերիան ու Թուրքիան: