Ուկրաինան կարող էր առաջիկա 7 տարում ԵՄ-ից ստանալ ավելի քան 19 միլիարդ եվրո. The Wall Street Journal
Ամերիկյան The Wall Street Journal (WSJ) պարբերականի փոխանցմամբ՝ Ուկրաինան կարող էր առաջիկա 7 տարում ԵՄ-ից ստանալ ավելի քան 19 միլիարդ եվրո՝ փոխառությունների ու սուբսիդիաների տեսքով, եթե նա համաձայնվեր գործարքի գնալ ԵՄ-ի հետ և փոխառության շուրջ համալիր պայմանագիր կնքել ԱՄՀ-ի հետ:
Երեքշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պայմանավորվել են 15 միլիարդ դոլարի փոխառության տրամադրման և գազի գինը 1/3-ով նվազեցնելու շուրջ: WSJ-ն ընդգծում է, որ դա հանդիսացավ ռուսական կողմի պատասխանն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու համար:
Յանուկովիչի գլխավոր դժգոհություններից մեկը եղել է այն, որ ԵՄ-ը չի առաջարկել բավականաչափ ֆինանսական աջակցություն, որպեսզի օգնի Ուկրաինային՝ համաձայնագրի պայմաններին անհրաժեշտ տնտեսական բարեփոխումները նախապատրաստելու համար:
Նախորդ շաբաթ եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի հետ քննարկել է մի շարք քայլեր, որոնց ԵՄ-ը պատրաստ է գործել, եթե Ուկրաինան պարտավորություններ ստանձնի ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու համար:
ԵՄ-ն այժմ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ չի մրցակցելու Ուկրաինայի գործընկերությունը «գնելու» հարցում, ինչը նշանակում է, որ Կիևն արդյունքում չի ստանա 19 միլիարդ դոլարը: