Ռուսաստանը կարող է Վրաստանի համար վերացնել վիզային ռեժիմը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մոսկվան լիովին կարող է գնալ Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացման քայլին:

Պուտինի խոսքերով՝ անհրաժեշտ է այդ հարցը հետազոտել փորձագիտական մակարդակի վրա. «Հասկանալով Վրաստանում իրավիճակի զարգացումը՝ ես կարծում եմ, որ մենք լիովին կարող ենք վերադարձ կատարել ոչ վիզային ռեժիմին: Պետք է փորձագետների մակարդակով խորհել այդ մասին:

Ես կարծում եմ, որ դա կլինի շատ լավ քայլ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար՝ նկատի ունենալով այն, որ դա մարդկանց կօգնի շփվել միմյանց հետ, կօգնի ռուսական ձեռնարկություններին աշխատել ռուսական շուկայում»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ իրենք դեռ պատրաստ չեն Վրաստանի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031