Պուտինի նշանակած իշխանություններն են սրանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, Աժ նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, որ պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, քանի որ վերջինս, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը տանում է դեպի Մաքսային միություն։ Ըստ Շահնազարյանի՝ այսօր ՀՀ իշխանություն ասվածը գոյություն չունի. «Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են։ Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես։ Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը։ Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների։ Փաստացի դա այդպես է»։ «Ժողովուրդի» զրուցակիցը վստահեցրել է նաև, որ շուտով քաղաքական ալիք է բարձրանալու. «Հայաստանում առայժմ դրա նախադրյալները չկան, բայց դա անխուսափելի է»։

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031