Բաժիններ՝

Մուրսիին սպառնում է մահապատիժ՝ կապված նոր մեղադրանքների հետ

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսին մեղադրվել է օտար կազմակերպությունների հետ դավադրության մեջ մտնելում՝ ահաբեկչություններ իրականացնելու նպատակով: Մեղադրող կողմի խոսքերով՝ Մուրսին դավի մեջ է մտել պաղեստինյան «ՀԱՄԱՍ» ռազմականացված խմբավորման և լիբանանյան «Հզբոլլահ» շիական շարժման հետ:

Նմանատիպ մեղադրանքներ են ներկայացվել նաև Մուրսիի խորհրդականների ու «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդների նկատմամբ: Ընդհանուր առմամբ, դատարանի առջև կանգնելու է 35 մարդ: Ավելի վաղ Մուրսիին մեղադրել են ցուցարարների հանդեպ սպանություններ ու բռնություններ հովանավորելու մեջ:

Մուրսիին ներկայացված նոր մեղադրանքները, որպես պատիժ, նախատեսում են մահապատիժ: Նախկին նախագահի կողմնակիցները պնդում են, որ մեղադրող կողմն առաջնորդվում է քաղաքական դրդապատճառներով, սակայն զինվորականների աջակցությունը վայելող կառավարությունը հերքում է դա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս