Իրանը չի ստացել «Մեքքայի համաձայնագրին» միանալու պաշտոնական հրավեր

Իրանը չի ստացել «Մեքքայի համաձայնագրին» միանալու պաշտոնական հրավեր, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի տեղեկատվական գործակալության ղեկավար Մեհդի Ռահիմին Al-Mayadeen-ին հայտնել էր, որ Թեհրանին պաշտոնական հրավեր է ուղարկվել։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն մեզ առաջարկվել է այդ երկրների հետ երկխոսություն վարել տարածաշրջանային հավաքական անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։

«Մեքքայի համաձայնագիրը» հավաքական պաշտպանության վերաբերյալ ստորագրվել է օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև։ Այն նախատեսում է հավաքական զսպման ամրապնդում, իսկ մասնակիցներից մեկի նկատմամբ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլոր երեք պետությունների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31