«Հրապարակ». ԲՈՀ-ը նոր նախագահ և տեղակալ ունի
«Հրապարակը» գրում է. Դեկտեմբերի 3-ին կայացած մրցույթի արղյունքում Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԲՈՀ նախագահի երկարամյա տեղակալ Լիլիթ Արզումանյանը, ով Արտյուշա Ղուկասյանի հեռացվելուց հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Արզումանյանն արդեն հասցրել է նաև տեղակալ նշանակել՝ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանին, ով 2008– 2010թթ. աշխատել է Գիտության պետական կոմիտեում։ Ի դեպ, Ատոմ Մխիթարյանի կինը՝ Աստղիկ Ավետիսյանն էլ վերջերս նշանակվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մամուլի խոսնակ։ Ինչ վերաբերում է ԲՈՀ-ի ներսում տիրող մթնոլորտին և ատենախոսությունների հաստատման գործընթացին, որից այնքան դժգոհություններ կան մեզանում, ապա, ԲՈՀ-ի աշխատակիցների կարծիքով, որոշ տեղաշարժեր արդեն կան։ Մասնավորապես, ասում են՝ մեծ թիվ են կազմել մերժումները… Դրանց մեջ ամենաշատը տնտեսագիտության թեմաներն են՝ թվով 11 աշխատանք։ «Հրապարակի» տեղեկություններով, դրանց մեծ մասը մեր հարևան Իրանից ժամանած «գիտնականների» աշխատանքներն են. ովքեր էժան գնով դիսերտացիա և գիտական կոչում ձեռք բերելու ճանապարհն են գտել։
Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում