Այս մասին հայտարարել է Գրիգորի Կարասինը, ով ընդգծել է, որ Աբաշիձեի հետ հանդիպումներում արդեն իսկ քննարկվել է վիզային ռեժիմին առնչվող հարցեր:
Տավուշի մարզի խանութներում 1 լիտր հանքային ջուրը վաճառվում է 180-200 դրամով: Փաստորեն կաթն ընդունվում է ջրից ավելի էժան գնով: «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից:
Աբու Գրեյբ քաղաքում էլ զինվորական հանդերձանքով զինյալները հարձակվել են «Ալ-Քաիդայի» դեմ հանդես եկող տան վրա և սպանել են ընտանիքի բոլոր անդամներին:
Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է:
Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս մասին Ռասմուսենը հայտարարել է ԵՄ-ի գագաթաժողովի առաջին նիստից հետո Բրյուսելում լրագրողների հետ ունեցած զրույցում:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Համանախագահները մեկնելու են Շվեյցարիա՝ հունվարին խորհրդակցություններ անցկացնելու համար ԵԱՀԿ-ի նոր նախագահ-երկրի հետ:
Գարիկ Մարտիրոսյանը երգել է աշխարհահռչակ երգիչ Զորջ Բենսոնի հետ:
«Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»:
Շինարարությունը նախատեսվում է ավարտվել 2016 թ-ին, բնակարաների վաճառքն արդեն կսկսվի գալիք տարվա երկրորդ կեսից:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ ուղեղն այդպիսի ընմպելիքներն ընդունում է որպես թմրանյութ եւ դրա նկատմամբ պահանջարկ է առաջանում:
Դա կլինի ռեսուրսների, ներդրումների վատնում` գոյութուն չունեցող արհեստական թշնամու դեմ, քանի որ մենք Ռուսաստանի վրա հարձակվելու մտադրություն չունենք:
Գործադիր կոմիտեն առաջարկել է վերադարձել Վարդան Մինասյանին: Սրտանց շատ կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա ազգային հավաքական: Գտնում եմ, որ Վարդան Մինասյանի հետ մեծ անելիքներ ունեմ:
«Մենք այսօր շատ մեծ կորուստ ունեք: Ես որպես, ինքս, որպես հավատով քրիստոնյա մարդ եմ որպես ասում: Մենք կորուստ ունենք: Ես օրինակ բերեմ՝ ես եղել եմ Վրաստանում՝ սրանից մի քանի տարի առաջ, ինձ հրավիրեցին իրենց եկեղեցիներից մեկը, եւ այդ եկեղեցիներից մեկում ես տեսա տասնյակ հոգեւորականներ, վանականներ»:
Վերջին շրջանում Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն այցելում են Հայաստանի տնտեսվարողներին ու ծանուցագիր և պայմանագիր ներկայացնում: Այդ գրությամբ, ինչպես մեզ հայտնեցին գործարարները, վերջիններիս պարտադրվում-առաջարկվում է «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ՍՊ ընկերության հետ պայմանագիր կնքել` տնտեսվարողների հակահրդեհային համակարգն ընկերության անվտանգության համակարգին միացնելու համար:
Հայտնի բան է՝ տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն չէ: Ու մենք՝ հայաստանցի հարկատուներս, բազմիցս ենք համոզվել, որ հայկական տնտեսագիտական մտքի արդի էտապի համար նույնիսկ թվաբանությունը ճշգրիտ դիսցիպլին չէ, ուր մնաց` հաշվապահական բարդ-բարդ մոդելներն ու բանաձևերը: Իսկ եթե Դուք համաձայն չեք այս պնդման հետ, ապա դժվար չէ ենթադրել, որ մեր տնտեսական իրականության հետ երբեք չեք առնչվել:
Կոմպլեմենտարիզմը մանյովրի մեծ հնարավորություն է ստեղծում. ռուսներին կարելի է ասել, որ իրենք դեմ չէին այդ պայմանագրի վավերացմանը, իսկ եվրոպական դեսպանների և պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ մատնացույց անել, որ ընդդիմադիր վարք են դրսևորել՝ կողմ չքվեարկելով ռուսական պարտադրանքին:
Թե ինչպես ոստիկանները անակնկալի բերեցին թմրամոլներին:
Ժամը 21:30-ի սահմաններում, Արամի փողոցում բախվել են Nissan մակնիշի 34 PՏ 081 համարանիշի, Mercedes 33 VՍ 995 համարանիշի և BYD մակնիշի ավտոմեքենաները:
Կառավարությունը տրամադրել է ազատ տնտեսական գոտու շահագործման առաջին թույլտվությունը
Վարդան Պետրոսյանի ավտոմեքենան գնացել է դեպի կողնակի կողմը և կանգնել կողնակի վրա, իսկ Նիվա մակնիշի ավտոմեքենան պտտվել է և թողելով իր խլացուցիչով արված հետքն ասֆալտին՝ պտտվել ու կանգ է առել: Դա ջուր է թափված, իսկ յուղն ու անտիֆրիզը բոլորովին այլ տեղում են թափված:
Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անհրաժեշտ սարքավորումների ներկրումը ձգձգվել է ոչ ընկերության մեղքով:
Ապօրինի ծառահատումներ մայրաքաղաքում:
ՊՆ համակարգի զինծառայողների (բացառությամբ պարտադիր ծառայության շարքային կազմի) և զինվորական կոչում չունեցողների աշխատավարձը ավելանալու է 10 տոկոսով:
Քննչական կոմիտեում աշխատանքի անցնելու համար պետք է ուսումնառության անցնել Արդարադատության ակադեմիայում ի տարբերություն ներկայումս տիրող վիճակի, երբ իրավաբանական կրթություն ունեցող ցանկացած անձ կարող է նշանակվել քննիչ:
Այն մտահոգությունները, որ ունեն փաստաբանները, հատկապես` կապված մեղադրյալների ցուցմունքների դեպոնացման հետ, կիսում եմ, որովհետև դա լրացնում, հիմնավորում է իմ մտավախությունը՝ այն ցավալի փաստը, որ նախաքննությունն ինքը նույնպես արդարադատություն է իրականացնում այն դեպքում, որ համաձայն Սահմանադրության և օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները:
Մենք ակնկալում ենք այդ երկխոսության շարունակություն, քանի որ դա է ճանապարհը, որով մենք կարող ենք գտնել դեպի վերջապես խաղաղ կարգավորում տանող ուղին:
Կառավարության այսօրվա որոշմամբ 2013 թվականին սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 48 մլն դրամ:
Նոր հանցադրվագներ խարդախի գործունեությունից