Բաժիններ՝

Երկրաշարժ Իրանի տարածքում. Ցնցումները զգացվել են նաև Սյունիքի մարզում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 12.46-ին ՀՀ ԱԻՆ «ՍՊԾ» գործակալությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.58-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում՝ Ահար քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.380 և արևելյան երկայնության 46.980:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Ըստ նախնական տեղեկության՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս