ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայցելի Իռլանդիա՝ այցով, որը կտևի առնվազն երկու օր։ Press Association-ի տվյալներով, ուղևորությունը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։
2026 թվականի հունիսին Վրաստանում ամսական աշխատավարձ ստացողների թիվն ամսական կտրվածքով ավելացել է 1.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 2.8%-ով․ նշված է «PMC Research» հետազոտական կենտրոնի աշխատաշուկայի հետազոտության մեջ։
Կիրակի օրը՝ տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը 1:00-ին, վեց հրեա կասկածյալներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Սրբոց Հակոբյանց մայր տաճարի մուտքի վրա։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է իր մտքերով առաջիկա մրցաշրջանի վերաբերյալ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը սկսել են մասնակցել Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացված վերահսկման ՆԱՏՕ-ի հերթական առաքելությանը՝ Enhanced Air Policing Block-72։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին տնօրեն, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր գործընկերներին հայտարարել է, որ ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորման դեպքում առաջ չի տանի այն օրենքը, որը ուլտրաորթոդոքս հրեաներին կազատեր ձերբակալությունից կամ պատժամիջոցներից՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, գտնվում են ավարտական փուլում։
Հայկական թատրոնի և կինոյի սիրված դերասանուհի Մարիամ Դավթյանը տարիների ընթացքում հանդիսատեսի համար դարձել է ոչ միայն բեմի և էկրանի ճանաչված դեմք, այլև անկեղծության, ուժի և ներքին զգայունության խորհրդանիշ։
Օգոստոսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին։
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացնում՝ Կիևին Patriot զենիթահրթիռային համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ տրամադրելու հարցի շուրջ։ Այս մասին կիրակի օրը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Օհայո նահանգից հանրապետական Մայք Թերները։
Այո, ես չեմ լինելու պատգամավոր, թեև շատերը սպասում էին ինձ տեսնել ԱԺ-ում։ Եվ ուրեմն ինչու՞ էի այդքան ակտիվ մասնակցում քարոզարշավին, թիրախավորվում և կրում այդքան դժվարություններ։ Պատասխանը շատ պարզ է․ ես հավատում եմ Ուժեղ Հայաստան ունենալու մեր երազանքին և պատրաստեմ կրել դժվարություններ, որպեսզի իմ զավակները ապրեն ուժեղ, անվտանգ ու կայուն երկրում։
«Հարցազրույց չեմ տալիս, ժողովուրդ ջան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին այսպիսի պատասխան տվեց ԱԺ փոխնախագահի ՔՊ-ական թեկնածու Հայկ Կոնջորյանը:
«Պրեսսինգ»հաղորդաշարում ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը, անդրադարձավ նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է հումանիտար ականազերծման աշխատանքներին մասնակցող մասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից։։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի Ականազերծման գործակալությունից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության մասնակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրներում տեխնիկական կարգավորման համակարգերին։
«Մամեդյարովը Մանվել Գրիգորյանին տեսավ՝ վախեցավ․․․ նիկոլականներ կային․ եկան-ասեցին՝ խոնարհվում ենք»
«Աննա Հակոբյանը հետաքրքրվեց, թե իմ նամակն ի՞նչ եղավ, պատասխանեցի, որ զարմանում եմ, որ ինձանից է հարցնում։ Ասացի՝ նամակը կուղարկեմ իրեն, կատակելով, որ կդնենք գետնին ու բոլորս կողքին քոչարի կպարենք։ Ծիծաղեց, ասաց՝ ուղարկիր։ Դրանով գործը գլուխ չի գա, ախր»,- շեշտեց Լևոն Թոքմաջյանը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը Սև ծովի ջրատարածքում խոցել են ռազմական նշանակության բեռ տեղափոխող բեռնանավ։
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» պատրաստ է այս ամռանը վաճառել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերան Տորեսին, եթե ստանա 55 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, եւ եթե ֆուտբոլիստը հայտնի կատալոնական ակումբից հեռանալու ցանկություն, հաղորդում է Sport.es-ը։
«Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ն փորձել է հարձակվել Զապորոժիեի ատոմակայանի օգտագործված միջուկային վառելիքի չոր պահեստավորման տարածքի վրա։
Հայտնի են դարձել UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի մանրամասները։ Ինչպես հաղորդում է լրագրող Լեո Գիմարայնշը՝ հղում անելով Մանուկ Հակոբյանի տեղեկություններին, հայ մարտիկը ռևանշ-մենամարտ կանցկացնի UFC-ի նախկին չեմպիոն բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ։
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։
Հուլիսի 31-ին Դատախազությունը հայտնել էր, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող ««Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության բաժնետոմսերը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը»։
Ո՞ր վեհափառի մասին է խոսքը․ ՔՊ-ական Տարոն Չախոյանի լկտի պահվածքին պատասխանեց Նարեկ Կարապետյանը
ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ ՓԱԽԱՎ ԿՆՈՋ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՑ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, վերջապես կօրինականացնեն իրենց հարաբերությունները։
Ես ջոգել եմ՝ ՀՀԿ-ամոլուցքատենդը վերածվում է օդակաթիլային եղանակով փոխանցվող վարաքիչ հիվանդության, և երևի, ֆսյո ժե, անհրաժեշտ է ներառել բժշկական ապահովագրության ցանկերում»:
Վրաստանի իշխանությունները կապ են պահպանում ամերիկյան կողմի հետ և լավատեսությամբ են սպասում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության վերականգնմանը։