Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Ժամը 20.13-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ Մ. Խ.-ը տանից դուրս է եկել և չի վերադարձել, որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քարաթափման վտանգն այստեղ առկա է կլոր տարին, հատկապես խոնավ եղանակին քարաթափման հավանականությունը մեծանում է: Թափված քարերը շատ հաճախ փողոցի երթեւեկելի մաս են հասնում, ինչն էլ կարող է վթարի պատճառ դառնալ եւ մարդկային կյանքեր արժենալ:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Նալբանդյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Յուրա Փ.-ին:
Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:
Նկարահանող սարքը արձանագրել է կտորի խանութից գողություն կատարած կնոջը:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.66 դրամ։ Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.41 դրամով կամ 0.1%-ով։
Շատերի համար գուցե և ամանորյա ավանդական սեղանները հոգնեցնող և միօրինակ իրականության են վերածվել, բայց ավանդական սեղաններից խուսափելը շատերին չի հաջողվում: Չնայած այն բանին, որ ամանորն իր հետ բերում է մի շարք ֆինանսական խնդիրներ, այնուամենայնիվ Նոր Տարին միշտ էլ եղել է մարդկանց ամենասպասված ու սիրված տոներից մեկը:
Ժամը 01:11-ին Լոռու մարզային փրկարարների վարչությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 25 հասցեի բնակիչ Վիկտոր Ալեքսենկոյին պատկանող տնակում:
Արձակագիր Լեւոն Խեչոյանի Գերմանիայից Հայաստան բերելու համար համապատասխան գումարն արդեն փոխանցվել է:
Ռուսաստանը փորձում է հիմա ռազմաքաղաքական սահմաններից բացի՝ ստեղծել նաև, առաջին հերթին Հայաստանի համար, արժեքային համակարգի սահմաններ, բարոյականության սահմաններ, լեզվամշակութային սահմաններ, բայց դատապարտված է այդ ծրագիրը:
Դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB07172189 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Չմշկասահքի սիրահարների առջև արդեն 9-րդ անգամ իր դռներն է բացել մայրաքաղաքի Կարապի լճի սահադաշտը: Բացման պաշտոնական արարողությունն ուղեկցվել է տոնական միջոցառմամբ` ճանաչված երգիչ-երգչուհիների ու համույթների կատարումներով, արհեստավարժ գեղասահորդների ու տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքական թիմերի անդամների մասնակցությամբ:
Դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը վերջապես կատարեց ԱԺ բարձր ամբիոնից հրապարակավ տված իր խոստումը և ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկեց մի դիմում՝ ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Սակայն այդ դիմումն ընթերցողների մոտ լավագույն դեպքում միայն լայն ժպիտ է առաջանում:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի համոզմամբ, նրանք, ովքեր պահանջ են դնում քաղաքական դաշտից դուրս մղել Հանրապետության երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, «հավասարակշռությունից դուրս մարդիկ են»:
Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Սասուն Բ.-ն:
Արեն Վիրաբյանը դատարանին հայտնեց նաև, որ Արտակը միշտ շատ ջերմ է արտահայտվել Սամվել Շարբաթյանի մասին՝ անընդհատ ասելով՝ քեռին, քեռին, և նա չէր կարող սպանելու դիտավորություն ունենալ: Երբ այս մասին ասել է քննիչին, վերջինս համակարգչով ինչ-որ դիակի լուսանկարներ է ցույց տվել իրեն, ասելով՝ էս էլ քո «քեռին, քեռին» անողները, տեսնո՞ւմ ես՝ ինչ են արել:
Այսօր ժամը 12:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունը քաղաքացի Հրաչ Թորոսյանից տեղեկատվություն է ստացել այն մասին, որ իրեն պատկանող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Լորուտ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել մոտ 10 մետր խորությամբ ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու…
Դեկտեմբերի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 11 շենքի մոտից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերին, գնելու և գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ոմն Ավոյից խաբեությամբ վերցրել է «Հունդայի» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք հաջորդ օրը ինքնարժեքից անհամեմատ ցածր գնով վաճառել է այլ անձանց:
Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
Երկրում բռնկված կոռուպցիոն սկանդալը ռումբի նման ընկել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վրա:
2014թ. Սիրիայի ներսում իրավիճակի վատթարացման եւ փախստականների շարունակական արտահոսքի հեռանկարի առջեւ կանգնած լինելով ՄԱԿ-ի գործակալությունները երկուշաբթի օրը դիմել են դոնորներին խնդրելով 6.5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մինչեւ այժմ մեկ մարդասիրական ճգնաժամի համար պահանջված ամենամեծ գումարը:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Իմ փորձից կարող եմ ասել, որ մեր փոքրիկ ընկերությունում, որտեղ նախկինում աշխատում էի, Պոլիտեխնիկն ավարտած մի տղա էր աշխատում, նրա օրվա արտադրողականությունն շատ ավելի բարձր էր և շատ անգամ շատ մարդկանցից առավել:
Վերջին մեկ տարում աշխարհում որոշակիորեն նվազել է բանտարկված լրագրողների քանակը, սակայն նրանց քանակը շարունակում է մոտ գտնվել պատմական «ռեկորդին»:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր PCD Հայաստանի մասնաճյուղի նախագահ Այծեմնիկ Ասատրյանի հետ քննարկեց առաջիկա համագործակցության հեռանկարները։
Դատարանի մոտ հավաքվածներն ասել են, որ զինկոմի տղան միշտ էլ փայլել է իր լկտի պահվածքով, անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ` ծեծի ենթարկել մի քանի հոգու և ամեն անգամ զինկոմ հոր շնորհիվ ջրից չոր է դուրս եկել: