Թուրքիայում մինչև 15 տարեկանների համար կգործեն սոցցանցերի սահմանափակումներ

Ամբողջ աշխարհում երկրները քայլեր են ձեռնարկում, որպեսզի երեխաներին կարողանան պաշտպանել սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ երեխաների մուտքը սոցիալական ցանցեր ազդում է նրանց մտավոր ու ֆիզիկական առողջության վրա։ Տարիքային սահմանափակումներով, ծնողների համաձայնությամբ և խիստ պատժամիջոցներով սկսվում է երեխաների թվային անվտանգության նոր դարաշրջանը։

Ավստրալիան դեռևս 2025-ի դեկտեմբերի 10-ից օրենք է ընդունել, ըստ որի՝ 16 տարեկանից փոքր անձանց համար արգելափակվում է մուտքը հիմնական սոցիալական ցանցերի հարթակներ։ Ավստրալիայի կողմից սահմանված արգելքին միացել է 18 երկիր, այդ թվում՝ Թուրքիան։

Թուրքիայում նախատեսվում է, որ մոտ ժամանակներս ուժի մեջ կմտնի 15 տարեկանից փոքր անձանց համար նախատեսված սոցիալական մեդիայի հատուկ կարգավորումը, իսկ 15-18 տարեկանների համար կիրականցվի տարիքին համապատասխան տարանաջատված բովանդակություն։

Նախատեսվում է, որ հարթակները կսահմանափակեն երեխաների մուտքը, կկանխեն կախվածություն առաջացնող և վնասակար պատկերներ պարունակող կոնտենտը և կիրականացնեն արդյունավետ մոնիթորինգի մեխանիզմներ՝ օգտատիրոջ տարիքը ստուգելու համար:

Թուրքիայից բացի նման գործելաոճ են որդեգրել նաև Անգլիան, Չինաստանը, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Մալազիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, ԱՄԷ-ն ու ԱՄՆ-ն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31