
Վարդենիկի դպրոցի ուսուցիչը խաբել է ծնողներին ու 2 մլն դրամ վերցրել

Վարդենիկի ավագ դպրոցի 12-րդ դասարանի հեռացված աշակերտները, նրանց ծնողները եւ հարազատները դեկտեմբերի 19-ին եկել էին կառավարության մոտ՝ պահանջելով ազատ արձակել սեպտեմբերի 26-ին ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով դեկտեմբերի 3-ին կալանավորված իրենց համադասարանցի, 17-ամյա Մեսրոպ Գրիգորյանին եւ հեռացնել ուսուցչին ու դպրոցի տնօրենին։
«Մենք առանց մեր ընկերոջ դասի չենք գնա»,- NEWS.am-ին ասել է 12-րդ դասարանցի Աբրահամ Շահինյանը, որին եւ նրա համադասարանցի Արկադի Պողոսյանին դպրոցի տնօրենը լրատվամիջոցներում բարձրացված աղմուկից հետո առաջարկել է վերադառնալ դպրոց։
Աբրահամը պատմել է, որ սեպտեմբերի 26-ին Սեւակ Բադալյանի և Մեսրոպ Գրիգորյանի միջև ծագած վեճի ընթացքում Բադալյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, խփել է Մեսրոպին, որն էլ ինքնապաշտպանության նպատակով հարվածել է ֆիզկուլտուրայի ուսուցչին:
Մանրամասները այստեղ`