Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի լուրջ քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակով կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Այսպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը, որոնք խիտ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդումների հետ։
Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos»՝ «Խոզերի առաջ մարգարիտներ մի՛ նետեք»»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31