Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանությունները հուսով են, որ նոր Սահմանադրությանը կաջակցի առաջիկա հանրաքվեի մասնակիցների 70 տոկոսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի նախագահի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Իհաբ Բադավին կանխատեսել է, որ 2014 թվականի հունվարի կեսին երկրում կայանալիք հանրաքվեի մասնակիցների ավելի քան 70 տոկոսը կքվեարկի Եգիպտոսի նոր Սահմանադրության նախագծի օգտին:

Բադավին հավելել է, որ պետությունը ձգտում է նրան, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն առաջիկա հանրաքվեին: Բադավին ընդգծել է, որ եգիպտացիները երախտապարտ կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե նա դառնա նոր Սահմանադրության ընդունումից հետո Եգիպտոս այցելած առաջին նախագահը:

Եգիպտոսի նոր Սահմանադրության շուրջ հանրաքվեն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 14-ին ու 15-ին: Հիմնական օրենքի նախագիծը պարունակում է 247 հոդված: Եթե այն ընդունվի, ապա երկրում կվերացվի Սահմանադրական խորհուրդը (խորհրդարանի վերին պալատ), ինչպես նաև կարգելվի կրոնական հենքով քաղաքական կուսակցությունների ստեղծումը:

Եգիպտոսի նախկին Սահմանադրությունը ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին և չեղյալ է հայտարարվել այս տարվա հուլիսին նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիին գահընկեց արած զինվորականների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031