ՌԴ ՊՆ․ 12 ժամում Ռուսաստանի հինգ շրջանների և Սև ծովի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 42 անօդաչու

ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հակաօդային պաշտպանության միջոցները 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 42 անօդաչու թռչող սարք՝ Ռուսաստանի հինգ շրջանների և Սև ծովի երկնքում։

«Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ից մինչև 20։00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրային տարածքի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,- հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31