Մի՞թե չպիտի կամենայինք Նրա հետ բարձրանալ մեր Գեթսեմանին ու Գողգոթան՝ այնտեղ անդրադառնալու մեր հոգեկան վիճակին և զոհելու մեր հպարտությունը, անտարբերությունն ու եսասիրությունը, ատելությունը և մեր միջի հին մարդուն, որպեսզի զգեստավորվենք նորով։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից մայրուղային գազատարներով տեղափոխվել է ավելի քան 23․989 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 2,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Առաջին փուլում վարիկոզ հիվանդության ախտանիշները կարող են լինել կոսմետիկ`առանց ֆիզիկական ցավային ախտանիշների: Ժամանակի ընթացքում առաջանում են ստորին վերջույթների ցավերը և հիվանդությունը սկսում է զարգանալ:
Երկար տարիների անկումից հետո, երբ անցած տարի գյուղատնտեսության մեջ որոշ աճ գրանցվեց, իշխանություններն առիթը բաց չէին թողնում ասելու, որ իրենց իրականացրած ծրագրերը սկսել են արդյունք տալ։