Բաժիններ՝

Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի եվրաինտեգրմանը. Վլադիմիր Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ մամուլի մեծ ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացել է օգնել դժվարին իրավիճակում հայտնված եղբայրական երկիր Ուկրաինային ու նրա եղբայրական ժողովրդին՝ որոշելով գազային զեղչ անել և միջոցներ դնել ուկրաինական եվրապարտատոմսերում:

Պուտինն ընդգծել է, որ առանց հեգնանքի է օգտագործում «եղբայրական երկիր» և «եղբայրական ժողովուրդ» բառակապակցությունները. «Ներկայումս մենք տեսնում ենք, որ Ուկրաինան գտնվում է բարդ իրադրության մեջ. թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական առումներով: Հարևան երկրում բարդ իրավիճակ է առաջացել մի շարք պատճառներով:

Եվ եթե մենք իսկապես ասում ենք, որ դա եղբայրական ժողովուրդ է և եղբայրական երկիր է, ապա մենք պետք է վարվենք մոտ ազգականի նման և այս բարդ իրավիճակում աջակցենք Ուկրաինայի ժողովրդին: Վստահեցնում եմ, որ դա մեր ընդունած որոշումների ամենագլխավոր պատճառն է»:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի եվրաինտեգրմանը, Ուկրաինայի ու Եվրոպայի ասոցացմանը: Պուտինը նշել է, որ տվյալ հարցում Ռուսաստանն առաջնորդվում է սեփական շուկան պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս