Բաժիններ՝

Մահացել է նաև Ուշի գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի ուղևորուհին

Աշտարակ-Ապարան ճանապարհի 10-րդ կմ-ին, դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած ուղեւորուհին եւս մահացել է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ Արտաշավան – Ուշի ճանապարհին, դեկտեմբերի 18-ին, ժամը 12:35-ի սահմաններում, միջպետական M-3 ավտոճանապարհին՝ Ուշի գյուղի մոտակայքում, տեղի էր ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ պարզվել էր, որ բախվել են «ՄԱՆ» մակնիշի (վարորդ` Ն. Ի. Ս.) CE 0129 AC եւ «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ 45-ամյա Ա.Ա.) 07 ՕՕ 154 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «ԳԱԶել»-ի վարորդը` 45-ամյա Արշակ Ադամյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորուհին` 38-ամյա Գոհար Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 14.10-ին, մահացել է:

Կատարվում է քննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս