Վրաստանը քայլեր է ձեռնարկում բոլոր ուղղություներով՝ ՌԴ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար. Մարգվելաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ձեռնարկում է բոլոր քայլերը, որպեսզի նվազեցնի Ռուսաստանի հետ արդեն իսկ պատմական դարձած լարվածությունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը դեռ պատրաստ չէ Վրաստանի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը.
«Մենք շատ ակտիվ աշխատում ենք Եվրոպայի հետ ոչ վիզային հաղորդակցության մասին փաստաթղթի ստորագրման վրա: Կարծում եմ, որ Վրաստանը կարող է բավարարել եվրոպական չափորոշիչները: Եթե լինի քաղաքական կամք, չի բացառվում, որ դա ընդունելի կլինի նաև Ռուսաստանի ստանդարտների համար: Սակայն մենք հստակ տեսնում ենք, որ նրանց կողմից դեռ չկա նման պատրաստակամություն»:
Մարգվելաշվիլին հավելել է, որ Վրաստանը քայլեր է ձեռնարկում բոլոր ուղղություներով՝ Ռուսաստանի հետ լարվածությունը նվազեցնելու համար: Նախագահն արդյունավետ է համարել Ռուսաստանի հետ առևտրային ու մշակութային հարաբերությունների վերականգնումը: