
Վրաստանից արդեն արտահանվել է 23.000 տոննա ցիտրուս

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ Վրաստանից արտահանվել է մինչև 23.000 տոննա ցիտրուս, մինչդեռ նախորդ տարի այս ժամանակ արտահանվել էր ընդամենը 10.000 տոննա ցիտրուս:
Ակնկալվում է, որ ընթացիկ տարում երկրում ցիտրուսների բերքահավաքը կազմելու է 110.000 տոննա, որոնցից արտահանվելու է 70.000 տոննան: Նախորդ տարի ցիտրուսների բերքահավաքը կազմել է 55.000 տոննա:
Բարձր մրցակցության պայմաններում Վրաստանում այս տարի մեկ կիլոգրամ մանդարինի շուկայական արժեքը կազմում է 35-45 թեթրի (մոտ 0.24 դոլար):