Բաժիններ՝

Իսլամաբադում այսօր տեղի է ունենալու «Իսլամական ութնյակի» գագաթաժողովը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ մասնակցելու համար D-8-ի («Իսլամական ութնյակ») անդամ երկրների նախարարական 16-րդ նիստին:

Իրանցի դիվանագետը նաև բանակցություններ է վարելու պակիստանցի մի շարք պաշտոնատար անձանց ու D-8-ի անդամ մի շարք երկրների արտգործնախարարների հետ: D-8-ի նիստում քննարկվելու է կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու հարցը:

Կողմերը քննարկելու են միմյանց միջև համագործակցության ամրագրման հարցը: D-8-ի անդամ երկրներն են Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալայզիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը, Նիգերիան ու Թուրքիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս