Իրանի խորհրդարանը 183 ձայնի մեծամասնությամբ հավանություն է տվել օրինագծին, որը միտված է երկիր օտարերկրյա հետախուզական ծառայությունների, պետությունների և արտասահմանյան կազմակերպությունների ներթափանցմանը հակազդելուն, հաղորդում է Tasnim-ը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ վերջին 24 տարվա ընթացքում իրականացված նախագծերի շնորհիվ երկաթուղային ցանցը ընդլայնվել է մինչև 13.919 կիլոմետր և զրոյից կառուցվել է 2251 կմ արագընթաց երկաթուղային գիծ։
Իրանը Ֆրանսիային նախազգուշացրել է «համապատասխան միջոցների» մասին, եթե կրկնվեն այն գործողությունները, որոնք Թեհրանը գնահատում է որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հաղորդում է Tehran Times-ը.
Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:
Ռուսաստանում Wildberries-ի տասը խոշորագույն լոգիստիկ կենտրոններից յոթը, ուկրաինական պաշտպանության նախարարության տվյալներով, այժմ չեն գործում հարձակումների հետևանքների պատճառով։
Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել Գազայում ամեն օր տասնյակ մարդկանց սպանել՝ հայտարարելով, որ հատվածում անհրաժեշտ է իրականացնել «թիրախային ոչնչացումներ» և մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել 30–40 մարդ, հայտնում է The Times of Israel-ը։
Երիտասարդ երգչուհի Անահիտ Հակոբյանի անունը վերջին տարիներին հաճախ է հնչել միջազգային բեմերից՝ մինչև հայկական երաժշտական հարթակներ։ Տարբեր մրցույթներում ունեցած հաջողությունները, միջազգային նախագծերը, բեմական ակտիվ կյանքն ու սեփական երաժշտական ուղին ձևավորել են նրա ստեղծագործական ճանապարհը։
Նա պետական աշխատանքային և քաղաքացիական դատարաններում հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ծառայության ժամանակավոր կասեցման շրջանում չստացած սպասավորության վճարը (վարձատրությունը):
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լիովին գոհ չէ թիմի ներկայիս կազմից։ Sport.es-ի հաղորդմամբ՝ «արքայական» ակումբը դեռևս չի կատարել պորտուգալացի մասնագետի երկու առանցքային ցանկությունները տրանսֆերային շուկայում։ Այս մասին հայտնում է armsport․am-ը։
Տե՜ր, օգնիր պատերազմի ժամանակ ընդդեմ կանգնել ուժին, ով հակառակ է Աստծուն, եկեղեցուն, ժողովրդին, պետությանը. Միքայել Սրբազանի քարոզը` Աստվածածնի վերափոխման տոնի Պատարագին
Ինչպե՞ս են Գյումրիում նշել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավի Խաթամին հայտարարել է դրամական պարգև սահմանելու մասին՝ Իրանի դեմ ագրեսիային մասնակցող ամերիկացի զինծառայողներին սպանելու կամ ձերբակալելու համար, հաղորդում է Pars Today-ը.
Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասիրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարիերան ավարտելու հնարավորության մասին։
Իրանի քաղաքացիներին կարգելվի հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Համապատասխան օրինագիծն ընդունել է Իրանի խորհրդարանը։
ԱՄՆ արժույթի վերահսկողի վարչությունը (OCC) պայմանական հավանություն է տվել World Liberty Trust Co. բանկային կառույցի ստեղծմանը, որը կապված է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի կրիպտոարժութային բիզնեսի հետ, հայտնում է ABC News-ը։
«Կոչ եմ անում մեր հանրությանը, մեր եղբայրներին, մեր քույրերին՝ ուշադիր լինեն, հետևեն իրադարձությունների զարգացմանը, և բոլորով պետք է կանգնենք Հայ Առաքելական եկեղեցու շուրջ, կողքին լինենք, պատվար կանգնենք Վեհափառ հայրապետին և մեր հավատին»,- եզրափակեց Դավիթ Անանյանը:
Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի կոչ է արել դադարեցնել բռնությունը պաղեստինյան խաղաղ բնակչության դեմ օկուպացված Արևմտյան ափին, որտեղ վերջին շրջանում հաճախացել են արմատական իսրայելցի բնակիչների հարձակումները, հաղորդում է Reuters-ը։
Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ դիմակայությունը շարունակելու մտադրության մասին՝ մինչև հակառակորդների «լիակատար պարտությունը» և իրանցի ժողովրդի իրավունքների իրագործումը, հաղորդում է Tasnim-ը.
ERA5 վերավերլուծության տվյալներով՝ օգոստոսի 14-ին Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °C։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հուլիսի 21-ին թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Օզգյուր Օզելը հայտարարել է նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին այն բանից հետո, երբ դատարանը նրան հեռացրել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) ղեկավարի պաշտոնից, ինչը ճանապարհ է հարթել նրա վերջնական պառակտման համար:
Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։
Իրանում խոստացել են 30 հազար դոլար յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար։ Այս մասին հայտնել է Իրանի բանակի Գլխավոր շտաբի պետ Ամիր Խաթամին։
Այս ամառ անոմալ շոգը եվրոպական տնտեսությանը հասցնում է ավելի ու ավելի զգալի վնաս. բարձր ջերմաստիճանի պատճառով նվազում է աշխատանքի արտադրողականությունը, խաթարվում է էներգետիկայի և տրանսպորտի աշխատանքը, տուժում են գյուղատնտեսությունն ու տուրիզմը, գրում է The Guardian-ը.
Օգոստոսի 16-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Իրանում՝ Թեհրանում, Ղոմում և Մաշհադում, կանցկացվեն սգո միջոցառումներ՝ զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվա կապակցությամբ։ Հիշատակի արարողությունները կանցկացնի Իրանի նոր գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Մոջթաբա Հոսեյնի Խամենեին, հայտնում է Mehr-ը։
Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։
Կիրակի օրը Ռումինիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքը, ենթադրաբար, ռուսաստանյան ծագում ուներ, հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության ներկայացուցիչ, ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ’Դոննելը, հայտնում է Reuters-ը։
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում, որին ծանոթացել է ТАСС-ը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին գաղտնի կապի ալիքով փոխանցել է, որ աջակցում է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հրադադարի շուրջ բանակցություններին, հայտնում է Axios-ը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների։