ՀՀ գլխավոր դատախազությունն այս որոշումն է ընդունել, քանի որ սնանկության փաստով հարուցված քրեական գործի բազմակողմանի քննության համար անհրաժեշտ է ստեղծել հատուկ քննչական խումբ, որտեղ կլինեն մասնագիտացված քննիչներ նաև խարդախության մասով:
ԲՀԿ-ական պատգամավորի գնահատմամբ, սա հանցավոր համաձայնություն է, և ինքը չէր ցանկանա, որ նախարարը միայնակ «մտներ այդ հանցավոր պատասխանատվության տակ, որովհետև միևնույնն է՝ պատմությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը, մի րոպե անգամ չկասկածեք, ամեն ինչ դնելու է իր տեղը, և, բնականաբար, այս հանցավոր գործարքի պատասխանատուները կրելու են իրնեց պատիժը, կրելու են քրեական պատասխանատվություն այս գործարքը ստվերային, թաքուն տանելու համար»:
Այս մասին հայտարարվել է երեկ ՀԱՊԿ-ի կազմակերպած «կլոր սեղանի» արդյունքներով:
Լրագրողներն այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի նա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցի մասին և որքանով էր ադեկվատ դատախազության արձագանքը դրան: Ի պատասխան Ա. Հովսեփյանն ասաց. «Հավատացնում եմ, որ չեմ հասցրել ծանոթանալ»:
Բնականաբար, ուսանողական աթոռից նշանակվել են քննիչներ, և արդեն իսկ քննչական աշխատանքի ընթացքում սովորել առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկան: Ենթադրում եմ, որ դուք էլ գտեք, որ դրանց արդյունավետությունը չէր լինի այն, եթե այդ քննիչներին նախօրոք կրթես, որակավորես, հետո նոր հանձնարարես այս կամ այն քրեական գործը քննելու:
Բրիտանական BP ընկերության մասնագետների գնահատմամբ՝ 1790 կիլոմետրանոց TANAP խողովակաշարի կառուցումն արժենալու է 12 միլիարդ դոլար:
Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է այս տարվա 11 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Ուրախանալու առիթ չկա: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 3.1%-ով, սակայն աճի նվազման միտումները պահպանվում են՝ հունվար-հոկտեմբերի կտրվածքով ՏԱՑ-ը 3.4% էր:
Այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանները ուժ են կիրառել՝ հրել ու հարվածել են մի քանի տասնյակ ակտիվիստների, ովքեր բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի շենքի դիմաց։
Էրդողանի այդ խոսքերը հարուցել են Հունաստանի ԱԳՆ-ի ցասումը, ով հաջորդ տարվա հունվարից նախագահելու է ԵՄ-ում:
Էս կառավարությունը ոչ թե պիտի սովորական ծրագիր, բյուջե ներկայացնի, այլ փրկության ծրագիր, որովհետև սենց գնալով՝ մենք վաճառելու ենք մեր պետությունը»,- ասաց ՀԱԿ պատգամավորը: Ա. Մովսիսյանն էլ պատասխանեց, որ իրենք որևէ խնդիր, պարտավորություն չունեն, իսկ Որոտանը չի կարող ուղղակի լինել գործարքի հետ կապված սուբյեկտ:
«Երկրապահն է որոշելու՝ ով է լինելու, ով չէ…»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահը: Նշենք, որ շուտով տեղի են ունենալու ԵԿՄ ընտրություններ: «Էդ լուրերը պտտացնողները էշակ դերեվյաններ են»,- ասաց գեներալը
Հարցին, թե արդյոք կոկորդիլոսի միս գնելո՞ւ եք, Մանվել Գրիգորյանը զարմացավ. «Կոկորդոլիսն ի՞նչ ա, կա՞ Հայաստանում»: Երբ լրագրողները տեղեկացրին, որ Հայաստան են բերել ապխտած կոկորդիլոսներ, նա այսպես արձագանքեց. «Դե որ բերել են, ուրեմն՝ մեկին պետք կգա: Արդեն այդքան զարգացե՞լ է մեր ազգը: Չէ, ես երկրապահական սեղան եմ դնելու»:
Եթե ԱԺ-ն համաձայն չէ 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հետ, կարող է չվավերացնել այն: «Եթե գտնում եք, որ սխալ ենք արել՝ մի՛ վավերացրեք»,- շեշտեց նախարարը:
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկը (BSTDB) կաջակցեն «Յունիբանկ» ՓԲԸ-ին` ընդլայնելու Հայաստանում ՓՄՁ-ների վարկավորման հնարավորությունը` օգնելով վերջիններիս վերաճել ավելի մեծ ձեռնարկությունների և ստեղծել հավելյալ աշխատատեղեր: Այս նպատակով այսօր կողմերի միջև ստորագրվեց 3 պայմանագիր:
ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե այն կառավարությունը, որը 7% տնտեսական աճ չի ապահովի, պետք է հրաժարական տա, ապա ասաց. «Բայց մինչև հիմա հրաժարական չեք տվել, ինչից կարելի է ենթադրել, որ այս կառավարությունը դուրս է եկել Սերժ Սարգսյանի վերահսկողությունից»։
Մաքքեյնը նախօրեին հայտարարել է, որ «կարմիր գծի վերաբերյալ» նախագահ Բարաք Օբամայի դատարկ սպառնալիքներն ավելացրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնավստահությունը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մանյա Հենրիեթ Ահրենսին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն արտահերթ նիստում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից հետաքրքրվեց, թե, ի վերջո, գազի դիմաց կուտակված 300 միլիոն դոլարը պարտքն ինչո՞ւ չձևակերպվեց որպես պետական պարտք:
Դուք տեղյա՞կ եք արդյոք՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ինչի համար է այսօր դատապարտված: Նա իր պետության շահերին վնասող գազային գործարք կնքելու համար է դատապարտված և դրա որոշ փաստաթղթեր իր երկրի ժողովրդից, իր երկրի խորհրդարանից գաղտնի պահելու, թաքցնելու համար:
ՀԱԿ խմբակցության պատգամավորը՝ դիմելով նախարարին, նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այս գործարքը կատարվում «ոտնահարելով բոլոր օրենքները»: «Ինչո՞ւ է այս գործարքի համար ոտնահարվում ամբողջ օրենսդրությունը, սա ի՞նչ արտոնություն է, որ տրվում է «Գազպրոմին»: Կարո՞ղ եք բացատրել»:
Զորացրվելուց 23 օր առաջ նրա վրա «անզգուշաբար» կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, ինչից հետո «չկանխամտածված սպանություն» իրականացնելու համար նրան դատապարտել էին 4 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում: ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից շատերըը, որոնք շղթա կազմած փակել էին Բաղրամյան պողոտան, բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժանմունքներ:
«Ինչի՞, էդ երկրապահն ա որոշում, թե ով ա լինում, ով չէ: Էդ լուրեր պտտցնողները «իշակ դերեվյաննի են»,- ասել է նա:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մտահոգված է՝ «ՀայՌուսգազարդի»20 տոկոսանոց բաժնետոմսերը ապագայում ՌԴ կողմից կվաճառվեն Թուրքիային կամ Ադրբեջանին:
Ես շատ հաճախ եմ հանդես եկել Խոդորկովսկուն ազատ արձակելու օգտին:
2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը:
Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթաժողովում Լիտվան ավարտում է այդ կառույցում իր նախագահությունը:
Միասնական քննչական կոմիտեի կառուցվածքն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ասաց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները քիչ առաջ փորձել են փակել Բաղրամյան պողոտան։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի դիմաց շարունակվում է «Որոշողը մենք ենք» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան:
Մեծ Բրիտանիան ավանդաբար հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում եվրոպական անվտանգության ապահովման օգտին: