Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։

Այս մասին Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ Զելենսկիի հետ հանդիպումը որակելով որպես հիանալի։

«Մենք քննարկեցինք Ուկրաինային մեր շարունակական աջակցությունը և առաջ շարժվելու ուղին։ ԵՄ-ն Ուկրաինայի կողքին է եղել Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից, և մենք կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին։ Ուկրաինան կարող է հույս դնել մեզ վրա։ Ես բարձր գնահատեցի անդամակցության բարեփոխումների չափանիշները կատարելու ուղղությամբ աշխատանքը՝ շատ դժվարին պայմաններում, և խրախուսեցի Ուկրաինային շարունակել այդ ուղին։ ԵՄ անդամակցությունը Ուկրաինայում ուժեղ, ժողովրդավարական և անկախ ինստիտուտներ ապահովելու լավագույն միջոցն է»,-գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31