ՌԴ ԱԳՆ․ Կիևի գործողությունները կարող են հանգեցնել ՈւՈՒԵ-ի մինչև 3 հազար եկեղեցիների բռնագրավմանը

Կիևի իշխանությունների գործողությունները կարող են հանգեցնել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (ՈւՈՒԵ) մինչև 3 հազար պատմական եկեղեցիների և վանքերի հարկադիր բռնագրավմանը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ «Կիևի վարչակարգի կողմից Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու, նրա հոգևորականների և հավատացյալների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունների մասին» զեկույցում։

«Մարզային վարչություններին տեղեկացվել է Կիևի մետրոպոլիայի՝ [Ռուս ուղղափառ եկեղեցու հետ] «փոխկապակցվածության» մասին, ինչը պետք է պարտավորեցնի նրանց դադարեցնել պետական սեփականություն հանդիսացող պատմական եկեղեցիների-հուշարձանների և վանքերի օգտագործման պայմանագրերը։ Դա կարող է հանգեցնել ՈւՈՒԵ-ի մինչև 3 հազար պատմական եկեղեցիների և վանքերի հարկադիր բռնագրավմանը Ուկրաինայի ամբողջ տարածքում»,- նշվում է զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 27-ին Ուկրաինայի էթնոքաղաքականության և խղճի ազատության պետական ծառայությունը Կիևի մետրոպոլիան ճանաչել է Ռուս ուղղափառ եկեղեցու հետ «փոխկապակցված» և դատարան է դիմել՝ դրա իրավաբանական անձի լուծարման պահանջով։

Հայցը հիմնված է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից 2024 թվականի օգոստոսի 20-ին ընդունված «Կրոնական կազմակերպությունների գործունեության ոլորտում սահմանադրական կարգի պաշտպանության մասին» օրենքի վրա, որն Ուկրաինայում արգելում է Ռուս ուղղափառ եկեղեցու և դրա հետ փոխկապակցված կառույցների գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31