Բաժիններ՝

Տե՛ր, ես չգիտեմ՝ ինչ ասել

Պատահում է, որ ցանկանում ենք աղոթել, մեր սիրտը բացել Աստծո առաջ, սակայն չգիտենք՝ ինչպես սկսել և ինչ ասել: Մեր ցավը կամ գուցե ուրախությունն այդ պահին ամբողջապես տիրում է մեր մտքում ու սրտում, և կարծես տեղ չի թողնում այլ խոսքերի համար: Ցավի համար փոքր է թվում ցանկացած նկարագրություն, իսկ ուրախության համար քիչ է ամեն տեսակի «շնորհակալություն»:

Իսկ լուծումն այն է, որ կանգնենք աղոթքի բաց սրտով, մեծ հավատով ասելով. «Տե՛ր, ես չգիտեմ՝ ինչ ասել, բայց դու գիտես, թե ինչ կա իմ սրտում և ինչ է ինձ անհրաժեշտ»:

Պետք չի սպասել, թե երբ կգտնենք բառեր աղոթքի համար, այլ անսալով աստվածաշնչյան պատգամին, թե «Անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղոնիկեցիներին 5:17), պետք է սկսել խոսել Աստծո հետ: Չէ՞ որ դա միակ ճանապարհն է հարցեր տալու և պատասխաններ գտնելու: Եվ չէ՞ որ Աստվածաշունչն էլ ասում է. «Այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք, կստանաք» (Մատթեոս 21:22):

qahana.am

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31