TRIPP նախագիծը Թուրքիայում քննարկվել է դեռևս մինչև դրա՝ ԱՄՆ-ի միջոցով ներկայացվելը. Սերգեյ Մելքոնյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի համար անվտանգության երաշխիքների բացակայությունը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման նկատմամբ Իսրայելի հետաքրքրությունը, TRIPP նախագիծը և դրա նշանակությունը տարածաշրջանի համար:

Քննարկել են նաև նախագծի իրականացման ընթացքը, Հայաստանի տարածքում հաջորդ տարի շինարարություն սկսելու մասին Իլհամ Ալիևի հայտարարությունները, ամերիկյան գործընկերների դերը և նրանց փոխգործակցությունը հայկական կողմի հետ, ինչպես նաև Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործնական նախաձեռնությանն աջակցելու պատրաստակամության մասին:
Միջազգային թեմաների թվում են Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը, դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա և հնարավոր հետևանքները Հարավային Կովկասի համար, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրա ազդեցությունը փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:
Հայկ Դերզյան

