ՀՀ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցերը

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Վրաստանի նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տեխնոլոգիական պարկ, որտեղ հանդիպեց գործակալության ղեկավար Ավթանդիլ Կասրաձեին։

Դեսպանին ներկայացվեցին գործակալության գործունեության հիմնական ուղղություններն, իրականացվող ծրագրերն ու նորարարական նախաձեռնությունները։ Քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Ա. Սմբատյանը տեղեկացրեց նոյեմբերի 20-22-ը Երևանում կայանալիք «ԴիջիԹեք 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասին և GITA-ի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու միջոցառմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31