«Դրանք ապարանցի են՝ ոչ չափ գիտեն, ոչ սահման նման բաներում» . Լյովա Խաչատրյան «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Նախօրեին, ԱԺ լսումների ժամանակ ուշագրավ երկխոսություն է կայացել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ԲՀԿ-ական պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանի միջև։ Վերջինս գազի կալորիականության նվազման հարցը տալիս ասել է, որ նախկինում զյուղացին արթնանում էր՝ սուրճը դնում գազօջախին, գնում գոմ՝ անասուններին կերակրելու, գալիս սուրճը խմում էր ու գնում կոլխոզ։ Մինչդեռ հիմա սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում է կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։ Ի պատասխան՝ Արմեն Մովսիսյանը գյուղացիներին խորհուրդ էր տվել ավելի դանդաղ սիրել կնոջը։ Երեկ «Հրապարակի» լրագրողը հետաքրքրվել է, թե պրն Խաչատրյանը «սեքսի մասին» նախարարի խորհուրդները փոխանցե՞լ է իր համագյուղացիներին։ «Ես և իմ գյուղացիները նման հարցերում խորհրդի կարիք չունենք։ Իմ գյուղացիները պատրաստ են համատարած բոլորին սիրելու, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Դրանք ապարանցի են՝ ոչ չափ գիտեն, ոչ սահման նման բաներում։ Կարան դաժե եվրոպական արժեքներին էլ երբեմն օգնություն ցույց տան»,– «Հրապարակի» լրագրողի հարցին ի պատասխան ասել է Լյովա Խաչատրյանը։

Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս