ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) աշխատակիցները Բալթիմոր/Վաշինգտոն օդանավակայանում ներքին չվերթի ինքնաթիռ նստելու պահին ձերբակալել են Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտող Ֆաթիմա Ամեակային, հայտնում է AFP-ն։
Վերջին տարում ճապոնացիների թվաքանակը կրճատվել է 916 հազարով՝ մինչև 119,736 միլիոն: Սա բնակչության կրճատման ամենաբարձր տեմպն է 1968 թվականից ի վեր։
Թուրքիան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի (LAK) երկրների հետ հարաբերությունների զարգացման ռազմավարության շրջանակներում, շարունակում է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում:
Բագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում։ Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը։
Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված հատուկ կարգով որակավորման գրավոր քննության արդյունքներին 168.am-ն անդրադարձել էր շուրջ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 1-ին:
Կրթական համակարգի իրական արժեքը շենքերով կամ պաշտոններով չի չափվում։ Այն չափվում է մարդկանցով, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել են սերունդներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Եթե կարճ ամփոփեմ, ապա անցնող 5 տարիները պատերազմի, ողբերգության, տառապանքի, հայրենազրկման մասին էին:
Գագիկ Ղազինյանը կայացրեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, դուրս բերեց այն միջազգային ասպարեզ, ուսանողին միշտ ոգեշնչում էր, երբեք անտեսված չէր թողնում: Գագիկ Ղազինյանից սովորել եմ նրա ամենակարևոր պատգամը` չդավաճանել իրավաբանի մասնագիտությանն ու սկզբունքներին։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը կից «Ոստիկանության գլխավոր վարչության» (EGM) տվյալներով՝ 2026-ի 1-ին կիսամյակում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի պահպանության համար ծախսվել է 1.983 մլրդ թուրքական լիրա, որը համարժեք է 41.725 մլն դոլարին։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միչև պաշտոնը լքելը, կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի փաթեթով ներկայացրեց և հաստատեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում էր 2026 թվականի ինն ամսում ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) դրամ (ներառում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը):
Գերմանիայի արևելքում գտնվող «Սաքսոնական Շվեյցարիա» հայտնի ազգային պարկը փակվել է այցելուների համար: Նման որոշումը կապված մարդկային զոհերի հանգեցրած և լուրջ ավերածությունների պատճառ դարձած ուժգին փոթորկի հետ, հայտնում է DPA-ն։
Վերջերս հայկական ԱԷԿ-ի (Մեծամորի) ղեկավարության այցը բուլղարական «Կոզլոդույ» ԱԷԿ դժվար է գնահատել՝ որպես խորհրդային ինժեներատեխնոլոգիական դպրոցի շրջանակներում ստեղծված երկու ատոմային օբյեկտների միջև փորձի հերթական փոխանակում:
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը օգոստոսի 2-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցն է հրապարակել․
Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը The Armenian Mirror-Spectator պարբերականում հրապարակված «Armenia Should Recognize Somaliland» («Հայաստանը պետք է ճանաչի Սոմալիլենդը») հոդվածում կոչ է արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությանը, որով նա տեղեկացնում էր մրցաշարերի իրավունքները մասնավոր հատվածին փոխանցելու գաղափարից հրաժարվելու մասին, ՈւԵՖԱ-ն արձագանքել է պաշտոնական հաղորդագրությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է դաշնային դատարանի այն որոշման բողոքարկման գործընթացը, որը կասկածի տակ էր դրել իր, իր որդիների և The Trump Organization ընկերության կողմից ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայության (IRS) դեմ ներկայացված հայցի օրինականությունը, հայտնում է NBC News-ը։
«Կան որոշումներ, որոնք իրենց բնույթով անձնական կամ կադրային լինելուց ավելի խորքային են։ Դրանք հետեւանքային են ու ուղերձ են սահմանվող «արժեքների» վերաբերյալ, արժեքներ, որոնք պետությունը, այս դեպքում՝ ԵՊՀ-ն պատրաստ է պաշտպանել կամ զոհաբերել»,-գրում է սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հավաք են անցկացրել Ծաղկաձորում։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը խոսել է հավաքի կարևորության մասին:
Որովհետև իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի։ Իսկ արժեքներն ու կեցվածքը չեն սովորում կարդալով կամ լսելով, այլ սովորում են ընդօրինակելով։ Ընդ-օրինակելով։
Նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների շրջանակում ուժերն են չափել «Մանչեսթեր Սիթին» և Միլանի «Ինտերը»։
Իսպանական Սեուտա անկլավում տեղի ունեցող միգրացիոն ճգնաժամի ֆոնին՝ Եվրոպական միության 22 երկրների ղեկավարներ հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ, որով պահանջել են ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը, քայլեր ձեռնարկել ապօրինի միգրացիան կանխելու համար և աջակցություն ցուցաբերել Իսպանիային։
Երեկ՝ հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության խումբը մի քանի քաղաքացու տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ամերիկյան զինվորականները հուլիսի 30-ի գիշերը կիրառել են իրենց ամենահզոր ոչ միջուկային ռումբերից մեկը իրանական Քեշմ կղզում գտնվող բնակելի տան վրա հարված հասցնելու համար, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Անկախ նրանից, թե ինչպիսի վերաբերմունք կունենանք անցած տարիների ընթացքում ընդդիմության գործունեության մեթոդաբանության հանդեպ, այդուհանդերձ պետք է ընդունել, որ իրենք աշխատում են շատ դժվար իրավիճակում՝ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին միջավայրի իմաստով։
Իսրայելցի զինվորականները հարվածների նոր շարք են հասցրել Գազայի հատվածին, հայտնել է բանակային մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«2026 թվականի հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.8 տոկոս։ Նպատակային ցուցանիշից բարձր գնաճը դեռևս հիմնականում :կապված է էներգառեսուրսների գնաճի հետ»
Թուրքիայի պետական նավթագազային կորպորացիան (TPAO) պաշտոնապես դարձել է Բուլղարիայի սևծովյան «Khan Tervel Blok 1-26» հանքավայրում նավթի և բնական գազի հետախուզման լիցենզիայի 33 տոկոսի բաժնետերը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել ներելու Դելիի ցույցի այն մասնակիցներին, որոնք անպատվել էին իրեն ու իր հանգուցյալ մորը, հայտնում է Hindustan Times-ը։
ԱՄՆ պետդեպարտամենտը մշտական հիմունքներով ներդնում է վիզային գրավի ծրագիր, որը կոնսուլական աշխատակիցներին թույլ կտա մինչև 20 հազար դոլարի երաշխիքային վճար պահանջել զբոսաշրջային և գործարար վիզա ստանալու համար դիմած անձանցից, հայտնում է Reuters-ը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը, այս մասին հայտնում են կուսակցությունից։