ԵԿԶՀ-ն ներկայացրել է տարածաշրջանի ֆինանսական կայունության ամրապնդման մոտեցումները
Եվրասիական կայունության և զարգացման հիմնադրամը (ԵԿԶՀ) հանդես է եկել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (ԿԱՐԵԿ) վերլուծական կենտրոնների զարգացման համաժողովի գործընկեր։
Մասնավորապես, հիմնադրամը կազմակերպել է «Ֆինանսական անվտանգության ցանցերի արդյունավետության բարձրացումը՝ ԿԱՐԵԿ տարածաշրջանի ֆինանսական հատվածի կայունությունն ապահովելու նպատակով» թեմայով նիստ։
Նիստը նվիրված է եղել ֆինանսական անվտանգության տարածաշրջանային ցանցին և դրա զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ զարգացման ինստիտուտների գործունեության որակի բարձրացմանը, կարողությունների կատարելագործմանն ու վերահսկողության ուժեղացմանը։ Առանձին ուշադրություն է դարձվել արժութային ռիսկերին և դրանց ազդեցության տարածման ուղիներին։
ԵԿԶՀ-ն ներկայացրել է ֆինանսական կայունության ամրապնդման իր մոտեցումները և գնահատել գլոբալ տնտեսական ցնցումների ազդեցությունը։
ԿԱՐԵԿ-ը՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը, միավորում է Ադրբեջանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Մոնղոլիան, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

