Բաժիններ՝

Նիդեռլանդները հրաժարվում է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին՝ մրցույթն այլևս «չեզոք» չհամարելով

Նիդեռլանդները չի մասնակցի «Եվրատեսիլ 2027»-ին․ գրում է Euronews-ը։

Այս մասին հայտարարել է երկրի հանրային հեռարձակողը՝ նշելով, որ Գազայում պատերազմի շուրջ առկա տարաձայնությունների պայմաններում մրցույթն այլևս «չի կարող չեզոք համարվել»։

«Անվիճելի է, որ միջազգային հակամարտություններն ավելի ու ավելի են ազդում մրցույթի վրա՝ խաթարելով դրա չեզոք բնույթը։ Հետևաբար, «Եվրատեսիլ» երգի մրցույթը վերածվել է պառակտման հարթակի», – հայտարարել է հեռարձակողը։

Այս ամսվա սկզբին կազմակերպիչները հայտարարել էին, որ զինված հակամարտության մեջ ներգրավված որևէ երկիր չի կարող հյուրընկալել մրցույթը։

Իսրայելի մասնակցությունը մրցույթին վերջին շրջանում տարբեր երկրների կողմից բոյկոտների ալիք է առաջացրել։ Այնուամենայնիվ, Թել Ավիվը թե՛ 2025, թե՛ 2026 թվականներին շատ մոտ էր հաղթանակին՝ երկու դեպքում էլ, ի վերջո, զբաղեցնելով երկրորդ տեղը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31