Թուրքիան իր արտերկրյա ռազմական ներկայությամբ աշխարհում 2-րդն է

Գերմանական «Intellinews» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան իր սահմաններից դուրս ռազմական ներկայությամբ աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Թուրքիան արտասահմանում ունի 133 զորախումբ։

Ըստ գործակալության՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է, որն արտասահմանում ունի 887 զորախումբ։ Երրորդ տեղում Միացյալ Թագավորությունն է (117 զորախումբ, չորրորդ տեղում Ռուսաստանն է (29), իսկ հինգերորդ տեղում Հնդկաստանը (20 զորախումբ)։

Թուրքիայի վերաբերյալ նշվում է, որ այդ երկիրը ռազմական ներկայություն ունի Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Կատարում, Սոմալիում, Լիբանանում, Ադրբեջանում, Բոսնիա և Հերցեգովիանայում,Կոսովոյում, Ալբանիայում և Հյուսիային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31