Բաժիններ՝

Արման Ծառուկյանը նշել է Թոփուրիայի հաջորդ հավանական մրցակցին

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը խոսել է UFC-ի կիսաթեթև և թեթև քաշային կարգերում նախկին չեմպիոն Իլիա Թոփուրիայի մասին։

«Նա դեռ ապաքինվում է, և հավանաբար, հաջորդը կլինի Մայքլ Չենդլերի դեմ մենամարտը, որից հետո նոր կվերադառնա տիտղոսային մրցավազքին։ Ուրիշ էլ ո՞վ կարող է լինել: Այդ պարտությունից հետո նրան համեմատաբար հեշտ մրցակից է պետք, իսկ արդեն դրանից հետո կարելի է նորից պայքարել չեմպիոնական գոտու համար»,- Ծառուկյանի խոսքերն է մեջբերում MMAJunkie պարբերականը։

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Թոփուրիան օկտագոնը կիսել էր ամերիկացի Ջասթին Գեյջիի հետ՝ վիճարկելով UFC-ի թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը։ Նրանց դիմակայությունը կայացել էր հունիսի 15-ին Վաշինգտոնում կազմակերպված UFC White House — Freedom 250 մրցաշարում և ավարտվել Ջասթինի հաղթանակով՝ տեխնիկական նոկաուտով:.

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31